Ուրբաթ, Մարտի 29, 2024
Ուրբաթ, Մարտի 29, 2024
 Հրանտ Գրիգորյան

Հրանտ Գրիգորյան

1989-06-27 - 2020-09-29

Ծնվել է 1989 թվականի հունիսի 27-ին, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում: Սովորել է Ներքին Բազմաբերդի Եսայի Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գյուղատնտեսական համալսարան: 2007 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, ծառայել է Քարվաճառում:

2011 թվականից Հրանտը ծառայության է անցել Հայաստանի խաղաղապահ բրիգադում, ունի բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր և շքանշաններ:

2020 թվականին երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, խաղաղապահ բրիգադի հետ սեպտեմբերի 27-ին տագնապով մեկնում է դիրքեր:

Թեժ մարտեր է մղել Քարվաճարում, Օմարի լեռներում: Մարտական ընկերների պատմելով Հրատը կռվի ամենա թեժ պահին օգնել է ժամկետային Զինվորներին, վիրավոր տղերքին դուր է բերել վտանգավոր գոտուց, զոհված տղերքի դիակները չի թողել մարտի դաշտում, բազմաթիվ անգամ փրկել է իր մարտական ընկերների կյանքը։

Ընկերները և Քարվաճառի զորամասի գեներալ Արտակ Տոնոյանը նրան «Քեռի» էին ասում:

2020 թվականի սեպտեմբերի 29-ին Քարվաճառի թեժ մարտերի ժամանակ բեկորային մահացու վիրավորումից զոհվում է, զոհվում է հենց այն դիրքում որտեղ 2014 թվականին հակարակորդի կրակոցներից զոհվում է Հրանտի քեռին:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայության» մեդալով:

 Հրանտ Գրիգորյան

Հրանտ Գրիգորյան

1989-06-27 - 2020-09-29
Ծնվել է 1989 թվականի հունիսի 27-ին, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում: Սովորել է Ներքին Բազմաբերդի Եսայի Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գյուղատնտեսական համալսարան: