Ուրբաթ, Հունիսի 14, 2024
Ուրբաթ, Հունիսի 14, 2024
Ժիրայր Գեղամյան

Ժիրայր Գեղամյան

2000-12-14 - 2020-10-12

Ժիրայր Արթուրի Գեղամյան
Ծնվել է 14.12.2000թ. Ապարան քաղաքում։
Իր անվան նման ժիր էր ու ժպտուն։ Կրում էր Արցախյան առաջին պատերազմում զոհված հորեղբոր անունը։ Հայրը նույնպես մասնակցել է Արցախյան 2 պատերազմներին և ստացել է տարբեր վիրավորումներ։
Ժիրայրը հաճախել է շախմատի դասընթացների, մասնակցել  մրցումների և զբաղեցրել է պատվավոր 2րդ տեղը։
2019 թ. հունվարի 14-ին զորակոչվել է բանակ։ 6 ամիս Էջմիածնում ծառայելուց հետո, որպես սակրավոր, կրտսեր սերժանտ կոչումով, տեղափոխվել է Հադրութ (Զինավան)։
Ծանր վիրավորում է ստացել հոկտեմբերի 4-ին։ Օրեր շարունակ պայքարել է կյանքի համար, սակայն անմահացել է այդպես էլ գիտակցության չգալով հոկտեմբերի 12-ին։
Հետմահու ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է <<Մարտական ծառայություն>> և Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից <<Հայրենիքի պաշտւանության համար>> մեդալներով:

Ժիրայր Գեղամյան

Ժիրայր Գեղամյան

2000-12-14 - 2020-10-12
Ծնվել է 2000թ․ դեկտեմբերի 14-ին քաղաք Ապարանում։ 2019թ զորակոչվել է բանակ։