Շաբաթ, Ապրիլի 20, 2024
Շաբաթ, Ապրիլի 20, 2024
Ժորա Դալլաքյան

Ժորա Դալլաքյան

2022-01-15 - 2020-11-08

Ծնվել է 1992թ. նոյեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Գետիկ գյուղում։1998թ.-ից 2009 թթ. հաճախել է Գետիկ գյուղի միջնակարգ դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է։

2010թ.նոյեմբերի 25-ին անցել է պարտադիր ժամկետային զինծառայության 34153 զորամասում,(Ասկերանի զորամաս), հինգ ամիս անց ծառայությունը շարունակել է նույն զորամասի տրամադրության տակ գտնվող մարտական դիրքերում։ Զինվորական ծառայության ընթացքում պարգևատրվել է պատվոգրերով և շնորհակալական նամակներով։

2012 թ. նոյեմբերի 26-ին զորացրվել է և երեք տարի անց անցել է պայմանագրային զինծառայության։

5 տարի անց 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից մասնակցել է պատերազմին։ Նախ եղել Ճամբարակի մարտական դիրքերում հետո մասնակցել է Քարվաճառի ինքնապաշտպանական մարտերին,որից հետո նոյեմբերի 6-ին գնացել է Շուշի և Շուշիում նույնպես կատարել է մարտական գործողություններ երկու օր գտնվելով մարտական գործողությունների մեջ անվերապահորեն կատարել է իր առջև դրված պարտականությունները։

Նոյեմբերի 8-ին 16:37 Ժորա Դալլաքյանը զոհվեց հերոսի մահով։

Ժորան հուղարկավորվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Գետիկ գյուղի գերեզմանոցում։

Ժորան հետմահու կպարգևի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

 

Ժորա Դալլաքյան

Ժորա Դալլաքյան

2022-01-15 - 2020-11-08
Ծնվել է 1992թ. նոյեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Գետիկ գյուղում։1998թ.-ից 2009 թթ. հաճախել է Գետիկ գյուղի միջնակարգ դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է։