Չորեքշաբթի, Ապրիլի 17, 2024
Չորեքշաբթի, Ապրիլի 17, 2024
Կարեն Հայրապետյան

Կարեն Հայրապետյան

1979-07-24 - 2020-10-13

Ծնվել է 1979թ հուլիսի 24-ին Գորիս քաղաքում, սովորել է Գորիսի դպրոցներից մեկում, 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, ավարտելով ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, Հրամանատարական ակադեմիա։

2000թ. անցել է Ծառայության ՀՀ ԶՈւ-ում։ Ծառայել է Արցախի Մարտունի 2-ում, Ջաբրայիլում, առաջին և չորրորդ բանակային կորպուսներում։ 2012 և 2013թթ ճանաչվել է ԶՈՒ լավագույն գումարտակի հրամանատար։

2016 թ քառօրյա պատերազմին եղել է Ջաբրայիլի գնդի Շտաբի պետը։

Արժանացել է «Հայրենիքին Մատուցած Ծառայությունների համար» 2 աստիճանի մեդալով, «Մարտական ծառայության» մեդալով , «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան»,« Դրաստամատ Կանայան», «Անբասիր Ծառայության» 1,2,3 և մի շարք այլ մեդալներով, հուշամեդալներով և պատվոգրերով։ 2020թ նշանակվել է Սիսական գնդի հրամանատարի տեղակալ, մարտական գծով ։

2020թ Սեպտեմբերի 27-ին չարաբաստիկ պատերազմին առաջիններից էր ով մեկնեց ռազմաճակատ:

Հոկտեմբերի 13-ին ռազմական գործողությունների ժամանակ Հադրութի մոտակայքում կյանքը զոհեց հանուն Հայրենիքին։

ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1 աստիճանի մեդալով։

Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2 աստիճանի շքանշանով ։

Ամուսնացած էր, ունի 3 երեխա։