Ծնվել է 1996թ. մայիսի 17-ին Երևան քաղաքում: Սովորել է 178 միջնակարգ դպրոցում, ապա` Ազգային ճարտարագիտական քոլեջում: Ավարտելուց հետո մեկնել է ծառայության:
2015-2017թթ.ծառայության է անցել Արմավիրում, ապա տեղափոխվել Վայքի N զորամաս: Ծառայության ընթացքում Կարենն աչքի է ընկել կարգապահությամբ ու մարդկային բարձր հատկանիշներով, ինչի շնորհիվ էլ պարգևատրվել է պատվոգրով ու մեդալներով: Հերոսը ամենուր վայելել է շրջապատի սերն ու հարգանքը, նա օրինակելի զավակ էր եղբայր, ընկեր:
Ստանալով զինկոմիսարիատի ծանուցումը, առանց երկմտելու միացավ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:Սեպտեմբերի 29-ին մեկնում է Արցախ:
Հերոսաբար մասնակցելով Ջրականի թեժ մարտերին ` Կարենը հոկտեմբերի 2-ին ԱԹՍ-ի բեկորային վնասվածքից զոհվեց հանուն հայրենիքի :
Կարենը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Այսօր հերոս Կարենի`մխաչքարը կանգուն է իր հարազատ բակում և ամեն անցորդի հիշեցնում է նրա հզոր տեսակը:
https://m.facebook.com/story.php?story_fbid=1388504978213533&id=100011621325662