Սովորել է Նուբարաշենի Ղ. Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցում, զբաղվել է նաև ֆուտբոլով և բռնցքամարտով։ Նա հերոսական պայքար է մղել թշնամու դեմ։
Մասնակցել է Մատաղիսի և Թալիշի ծանր մարտերին։ «Կրտսեր սերժանտի» կոչման արժանացել է կռվի դաշտում՝ մարտական խնդիրը փայլուն կատարելու համար։ Թորոսյանը հրաշալի դիպուկահար էր, երդվել էր պահել հայրենիքն ամեն գնով։
Մարտնչել է անձնվիրաբար՝ հոկտեմբերի 14-ին, կյանքը տալով հակրենիքին։
Կարենն անսահման բարի, հոգատար, նպատակասլաց ու մեծ երազանքներ ունեցող տղա էր, օժտված մարդկային բարձր հատկանիշներով։