Շաբաթ, Ապրիլի 27, 2024
Շաբաթ, Ապրիլի 27, 2024
Լևոն Դանիելյան

Լևոն Դանիելյան

2001-08-30 - 2020-11-09

Լևոն Գրիգորի Դանիելյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 30-ին։ Սովորում էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ուսումը թողնելով կիսատ,  զորակոչվել է բանակ 2020թ. հունվարի 8-ին։

6 ամիս ծառայել է Գյումրիում, ստացել կրտսեր սերժանտի կոչում և տեղափոխվել Հադրութ։ Բարի, ազնիվ, ընկերասեր Լևոնը պատերազմի առաջին օրից կռվել է ամենաթեժ տեղերում։

Լյովը՝ ինչպես ընկերներն են ասում, անձնվիրաբար 42 օր պայքարել է Հադրութում, Մարտունիում, եղել է Ասկերանում։

Հադրութում՝ իր զինակից ընկերների հետ ծանր և համառ մարտեր են վարել։ Լինելով հաշվարկի հրամանատար, հակատանկիստ (ֆագոտ) ոչնչացրել է հակառակորդի տանկեր, զրահատեխնիկա, մեծ թվով կենդանի ուժ։

Արժանացել մի շարք շքանշանների։
Վերջին մարտը Շուշիում էր։ Նոյեմբերի 6-ին վիրավորվել է, բայց շարունակել իր անձնվիրաբար պայքարը։

Նոյեմբերի 7-ին հայտնվելով շրջափակման մեջ, մինչև վերջին պահը որպես սերժանտ և լավ ընկեր մնացել է իր վաշտի զինվորների հետ, կատարել իր առջև դրված խնդիրները։

Ցավոք հերոսաբար զոհվել է Շուշիում նոյեմբերի 9-ին։ 

Ձեզ բացակա չենք դնի․ Լևոն Գրիգորի Դանիելյան

Դանիելյան Լեւոն. Տաթեւը  գանձ է կորցրել

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՈՒՂԻ. ԱՆՄԱՀ ԼԵՎՈՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լևոն Դանիելյան

Լևոն Դանիելյան

2001-08-30 - 2020-11-09
Լևոն Գրիգորի Դանիելյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 30-ին։ Սովորում էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ուսումը թողնելով կիսատ,  զորակոչվել է բանակ 2020թ. հունվարի 8-ին։