Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Լավրենտի Եպիսկոպոսյան

Լավրենտի Եպիսկոպոսյան

2003-01-11 - 2022-09-13

Ծնվել է Տավուշի մարզ, գյուղ Բագրատաշենում (արմատներով՝ Դաշքեսանի Կուշչի գյուղից է։) 2003 թվականի հունվարի11-ին։ Ունի մեծ եղբայր, ով մասնակցել է 44 օրյա պատերազմին ու վիրավորվել։ Լավրենտը սովորել է Բագրատաշենի համար 2 հիմնական դպրոցում 1-9-րդ դասարան 2010-2019 թվերին։ Ակտիվ մասնակցել է դպրոցի միջոցառումներին, աչքի է ընկել նրա պարը, երգը, հումորը։ 2020թ.ին հաճախել է Նոեմբերյանի մեքենաշինական քոլեջ։ Չի ավարտել տրանսպորտի ոչ կանոնավոր լինելու պատճառով։ Ավարտել է Մ.Մագուլյանի անվան համար 1 ավագ դպրոցը 2021թվ-ին։ Դպրոցը ավարտելուց հետո զորակոչվել է Հայկական բանակ։ Մեկնել է Էջմիածնի 13516 զորամաս ուսումնական սակրավորային գումարտակ պարտադիր ժամկետային ծառայության հունիսի 30֊ին 2021թ.։

Այնուհետև 5 ամսից տեղափոխվել է Կապանի Հհ ՊՆ 99097 զորամաս։ Ծառայել է հրետանային գնդում, 3-րդ գումարտակ, 3-րդ վաշտ։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, գտնվելով Ներքին Հանդի 111 դիրքում մարտական ընկերների հետ մարտնչել է անհավասար մարտում թշնամու դեմ։ Անմահացել են դիրքի 6 ընկերները։ (Հրամանատարը փախել է)։ Լավրենտին հուղարկավորված է հայրենի Բագրատաշեն գյուղում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հանրապետության նախագահի 2023թ. հունվարի19֊ի հրամանագրով, համար11452, «Մարտական Հերթապահություն» մեդալով։ Գյուղի դպրոցում նրա հիշատակին կազմակերպվել է Լավրենտի Եպիսկոպոսյանի անվան մինի ֆուտբոլի դպրոցական հուշամրցաշար։

«Մամ, կարող է ես չգամ, երազներում ինձ կտեսնես․․․»․ հատված Ներքին Հանդում զոհված 19-ամյա Լավրենտիի նոթատետրի գրառումից

 

Լավրենտի Եպիսկոպոսյան

Լավրենտի Եպիսկոպոսյան

2003-01-11 - 2022-09-13
Ծառայել է հրետանային գնդում, 3-րդ գումարտակ, 3-րդ վաշտ։ Սեպտեմբերի 13-ին, գտնվելով Ներքին Հանդի 111 դիրքում մարտական ընկերների հետ մարտնչել է անհավասար մարտում թշնամու դեմ։ Անմահացել են դիրքի 6 ընկերները։