Լևոն Ռուբենի Պետրոսյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 12-ին՝ մայրաքաղաք Երևանում։ Հետագայում բնակություն են հաստատել Խաչփար գյուղում, որտեղ էլ Լևոնը ստացել է նախնական կրթությունը։
Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է հայկական բանակ՝ ծառայության անցնելով Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում։ Զորացրվելուց հետո Լևոնն անցել է աշխատանքի՝ որպես ավտոմեխանիկ։
Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը Լևոնը միշտ ասում էր, որ ինքն էլ է գնալու, ինչպես մենակ թողնենք 18-ից 20 տարեկան տղաներին, իրենք մեր օգնության կարիքն ունեն։ Նա թաղի տղաների հետ միասին կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Լևոնը գնացել է սեպտեմբորի 29-ի լույս 30-ի գիշերը։
Ծառայակից ընկերների խոսքով՝ դեպքի օրը Լևոնը մենակ չի թողել իր հրամանատարին, հետը գնացել է, սկսվել է հրետակոծություն, ինչի հետևանքով՝ երկուսն էլ զոհվել են, անօդաչու թռչող սարքի հարվածից։
Լևոն Պետրոսյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին, իսկ ընտանիքի անդամները բոթը լսել են հոկտեմբերի 12-ին՝ Լևոնի ծննդյան օրը։ Հուղարկավորված է Խաչփար գյուղի ընտանեկան գերեզմանատանը։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայոււթյուն» մեդալով։