Ծնվել է 1977 թվականի հունիսի 22-ին, Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում,տան ավագ որդին էր։ Սովորել է Լոռու մարզի Մեծ Պարնու միջնակարգ դպրոցում։ 15 տարեկան հասակում տնից ինքնակամ գնացել և մասնակցել է 1992թ.Արցախյան առաջին պատերազմին։
Սիրում էր նկարել, արվեստը, գրում էր բանաստեղծություններ։ Ամուսնացած էր ունի 3 երեխա։
2020թ. սեպտեմբերին 27-ին ինքնակամ մեկնել է Արցախյան երկրորդ պատերազմին, որդու հետ մարտնչելու։ Թալիշում, Մարտակերտում և Մատաղիսում փրկել է բազում զինվորների կյանքեր վտանգելով իր կյանքը, որի արդյունքում հոկտեմբերի 3-ին ծանր վիրավորմամբ տեղափոխվել է Երևանի «Այրվածքաբանական կենտրոն»։
Մահացել է հոկտեմբերի 4-ին։ Հողարկավորվել է իր հայրենի գյուղում, Մեծ Պարնիում։
Հետմահու պարգևատրվել է «Գթության Մայր» և «Մարտական ծառայություն» մեդալներով։