Ծնվել է 1987թվականի հուլիսի 17-ին, Լենինական քաղաքում։ 2004թվականին գերազանցությամբ ավարտել է Գյումրիի թիվ 41 միջնակարգ դպրոցը, նույն թվականին ընդունվել է ԵՊՀ-Ի երկրաբանության բաժինը։
Ինստիտուտն ավարտելուց հետո 2008թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Հատուկ նշանակության զորքեր և նշանակվել է ջոկի հրամանատար։ Ծառայության երկու տարիների ընթացքում աչքի է ընկել իր գիտելիքներով, կարգապահությամբ, պատասխանատվության բարձր զգացումով, պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» և «ՀԲ գերազանցիկ» կրծքանշաններով և զորացրվեր է սերժանտի կոչումով։
2011թվականին, որպես պայմանագրային ծառայող, ծառայության է անցել ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորային վաշտում' որպես ավագ սակրավոր։ 2012թվականին նշանակվել է ինժեներասակրավորային ջոկի հրամանատար։
2013 թվականին խաղաղապահ առաքելության շրջանակներում եղել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում։ 2015թվականին նշանակվել է ինժեներասակրավորային դասակի հրամանատար։ 2018թվականին նշանակվել է նույն զորամասի ինժեներասակրավորային գումարտակի պայթուցիկ սարքերի վնասազերծման վաշտի հրամանատարի տեղակալ։
Մասնակցել է միջազգային զորավարժությունների Գերմանիայում և Լիտվայում։
2019 և 2020թթ խաղաղապահ առաքելության շրջանակներում մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետության և մասնակցել հումանիտար ականազերծման աշխատանքներին։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին տագնապային կանչով շտապեց զորամաս և այլև չվերադարձավ...
2020 թ հոկտեմբերի 19-ին ավագ լեյտենանտ, մասնագիտությամբ սակրավոր Մկրտիչ Վարդանյանը, հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը ետ մղելու ժամանակ կասեցրել է հակառակորդի ներթափանցումը մարտական դիրքի թիկունք և կիսատ թողնելով իր երազանքներն ու նպատակները նահատակվել հայրենիքի սահմանները պաշտպանելիս։
Ամուսնացած է։ Ունի մեկ որդի և մեկ դուստր։