Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024
Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024
Մարատ Մանուկյան

Մարատ Մանուկյան

2001-09-13 - 2020-10-12

Ծնվել է 2001թ.-ին, սեպտեմբերի 13-ին Երևանում  հասարակ ընտանիքում։Մարատը Պատմական Գիտությունների թեկնածու ՀԱՄԱՅԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ծոռն է , Խ.Ս.հ.Մ.-ի ժամանակների սիրված հեռուստավարուհի Էլյանոռա Վարդանյանի Թոռն է ,Մարինե Ալեսի(Մարինե Վարդանյան՝երգահան բարերար  ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ մրցույթ -փառատոնի դափնեկիր )թոռն է։ 

Շատ սիրում էր իր անունը՝ Մարատ, կրճատ դիմում էին (Մռդո, Մրո, Մարատո, Մարատիկ):

5 տարեկանում հաճախել է  «Էրուդիտ» քոլեջ։ Սովորել՝ Երևանի N 35 դպրոցում (Գոգոլի անվան)։ Այս դպրոցում որդիս սովորեց  9 տարի, այնուհետև ուսումը շարունակել է Էրեբունի համայնքի N9 ուսումնարանում որպես խոհարար: Մանկուց զբաղվել է լողով, հաճախել պարի, նվագում էր ու նկարում, սիրում էր ամեն ինչով զբաղվել, հետաքրքրասեր էր:

020 հունվարի 9-ին զորակոչվել է ՀՀ բանակ: Ծառայել է ՀՀ Պն Խնձորեսկում: 2 ամիս անց վաշտի հրամանատարի հրամանով անցել է ծառայության, որպես ավագ հետախույզ: Աչքի է ընկել իր խելացիությամբ և սպորտային կեցվածքով (որոշել էր հայրենիքին պարտքը կատարելուց անմիջապես հետո վերադառնալուն պես ընդունվել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ», շատ էր սիրում սպորտը, զբաղվում էր բոդիբիլդինգով), ինչն էլ իր հերթին նպաստել է հետախուզական ճակատում ընդգրկվելուն»:

Պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է Հադրութի և Ջաբրայիլի թեժ մարտերին: 3 անգամ շրջափակման մեջ են ընկել, մահու կռիվ տալով դուրս են եկել շրջափակումից։ Հերթական ռազմական հետախուզական գործողության ժամանակ զոհվել է հերոսաբար` ջոկատի հրամանատարական կազմին օգնություն ցուցաբերելիս Ջրականում հոկտեմբերի 12-ին։