Օգսեն Խաչիկի Թովմասյանը ծնվել է 1979 թ․ սեպտեմբերի 14-ին Սիսիան քաղաքում։ Սովորել է Սիսիանի N 4 միջնակարգ դպրոցում։ Պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Նոյեմբերյանում։ Սովորել է Սիսիանի N 68 ուսումնարանում, ստացել տրակտորիստ-մեքենավարի մասնագիտություն։ Ամուսնացած էր, ունի 3 երեխա։
2014 թ․ ծառայության է անցել Սիսիանի զորամասում՝ վարորդ։ Ծառայակից ընկերները նրա մասին միայն լավն են պատմում․ «Լավ Վարորդ էր Հովոն /Օգսենին այդ անունով են կոչում/, հանգիստ, բարի, պարզ մարդ էր, ձեռքից ամեն ինչ գալիս էր․․․»։
2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը․ Օգսենը հոկտեմբերի 8-ին Կարմիր Շուկա է մեկնում իր վարած մեքենայով․ զանգահարելիս հույս էր տալիս, ասում, որ ինքը լավ է, որ հաղթելու են, հոկտեմբերի 14-ին ընտանիքի անդամներն Օգսենից վերջին զանգը ստացան։
Անմահացել է 2020 թվականի հոկտեմբերի 15-ին Կարմիր Շուկայի մոտ։
