Օնիկ Կարոյի Գրիգորյանը ծնվել է 1978 թվականի հուլիսի 25-ին Ասկերանի Խրամորթ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է գյուղի դպրոցում և ծառայության անցել Պաշտպանության բանակի շարքերում։ Մեկ տարի անց՝ 1996 թվականին Օնիկին շնորհվել է լեյտենանտի կոչում և նա նշանակվել է դասակի հրամանատար։ Ավարտել է Արցախի Պետական համալսարանի «Ֆիզկուլտուրա և նախնական զինվորական պատրաստություն» բաժինը և աշխանքի անցել Իվանյան գյուղի միջնակարգում դպրոցում՝ որպես զինղեկ։ Ամուսնանալուց հետո ծառայության է անցել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, շառայության ընթացքում եղել է տարբեր սահմանային զորամասերում, 2016 թվականի հունվարին նշանակվել է ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի ու կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ։
Քառօրյա պատերազմի մարտական գործողությունների ընթացքում փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանն ու ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը օգնության են հասել 112 դիրքի զինվորներին։ Ադրբեջանական բանակի դեմ մղած մարտական գործողությունների ընթացքում խմբի տղաները զոհվել են։
Ամուսնացած էր, ունի երկու երեխա։
