Քաջիկ Հակոբի Սարյանը ծնվել է 1990 թ․ փետրվարի 28-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։
Հայրը զինվորական էր, ընտանիքը բնակվում էր Արալեռում։ Նա նաև մասնակցել էր Քառօրյա պատերազմին։
Շատ աշխույժ էր, մեծերի ու փոքրերի հետ հավասարապես լավ էր շփվում։
Ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 27-ին։
Անմահացել է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայի մոտ։
