Հինգշաբթի, Նոյեմբերի 12, 2026
Հինգշաբթի, Նոյեմբերի 12, 2026
Քաջիկ Քարամյան

Քաջիկ Քարամյան

1991-08-04 - 2020-10-23

Քաջիկ Սերժիկի Քարամյանը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 4-ին՝ Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղում։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելուց հետո երկար տարիներ որպես հետախույզ ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի շարքերում։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Քաջիկը  կամավորագրվեց տանկային բրիգադում՝ որպես վարորդ։ Նա չափազանց հայրենասեր, խիզախ ու անձնվեր մարդ էր, իսկ ընկերասիրությունն ու պատասխանատվության զգացումը ճանաչում էին բոլորը։ Մարտական ընկերների համար նա հուսալի թիկունք էր, իսկ ընտանիքի համար՝ սիրող ամուսին և հոգատար հայր։

Երկու որդիների հայրը պատերազմի ամբողջ ընթացքում ոչ մի օր չլքեց իր մարտական ընկերներին։ Մինչև վերջին շունչը նա պայքարեց հայրենի հողի համար։

2020 թ․ հոկտեմբերի 23-ին, Թաղավարդ գյուղում մեքենայով զենք տեղափոխելու ընթացքում զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։

Քաջիկ Քարամյանը թողեց հերոսի անուն, անսահման կարոտ ու հավերժ մխացող ցավ։ Նա թողեց նաև իր ամենաթանկ ժառանգությունը՝ երկու որդիներին, որոնք իրենց հոր արժանապատիվ շարունակությունն են և նրա հիշատակի կենդանի կրողները։

Քաջիկ Քարամյան․անմահացած հանուն հայրենիքի

Ձեզ բացակա չենք դնի․ Քաջիկ Սերժիկի Քարամյան

Քաջերի երթ. ՔԱՋԻԿ ՔԱՐԱՄՅԱՆ