Քերոբ Անդրանիկի Չատիկյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 5-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։
Քերոբը բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում, սակայն հատուկ վերադարձել էր Հայաստան, որպեսզի կատարի իր պարտքը հայրենիքի հանդեպ և անցնի ժամկետային զինվորական ծառայության։
Հարազատներն ու մտերիմները նրան հիշում են որպես չափազանց ընկերասեր, բոլորի հետ հեշտ շփվող, կայտառ և լավ անձնավորություն։ Նրան ամենից շատ ոգեշնչում ու ուրախություն էր պատճառում հենց հայրենասիրության գաղափարը։
Երազում էր ռեստորանային բիզնես սկսել Հայաստանում։ Սիրում էր խոհարարությունը։ Ուներ լավ խոհարարական հմտություններ։
2020 թվականի աշնանը սկսված 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից նա եղել է ռազմաճակատում և հերոսաբար մարտնչել հանուն Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության։
Վերջին անգամ հարազատների հետ կապ է հաստատել հոկտեմբերի 5-ին։ Շատ ոգևորված էր խոսում։
Անմահացել է 2020 թ․ հոկտեմբերի 7-ի երեկոյան, Ջաբրայիլում։
Հավերժ զինվոր. ՔԵՐՈԲ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՉԱՏԻԿՅԱՆ (2000-2020)
Հավերժացած քաջորդիներին մեծարեցին Գավառի քաղաքային գրադարանում
Ձեզ բացակա չենք դնի․ Քերոբ Անդրանիկի Չատիկյան
