Հինգշաբթի, Նոյեմբերի 12, 2026
Հինգշաբթի, Նոյեմբերի 12, 2026
 Քրիսդափոր Արթին

Քրիսդափոր Արթին

1972-01-01 - 2020-10-06

Արթին Քրիստափոր Անդրանիկի (Քրիստափոր Արթին / Յարութիւնեան) ծնվել է 1972 թվականին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ 1980-ականներին ընտանիքի հետ տեղափոխվել և հաստատվել է Կանադայում։ 

Ունենալով մեծ սեր հայրենիքի հանդեպ՝ Կանադայից տեղափոխվել է Հայաստան և հաստատվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում, որտեղ ամուսնացել է և կազմել ընտանիք։

Կապանում եղել է ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեի անդամ և ակտիվորեն ներգրավված է եղել համայնքային ու երիտասարդական կյանքում։ 

 

 

 2020 թվականի աշնանը, Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի առաջին իսկ օրերից, որպես կամավորական մեկնել է ռազմաճակատ։ 

Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Արցախի Մարտակերտի շրջանի Վարանգաթաղ (Լուլասազ) բարձունքի պաշտպանության համար մղվող թեժ մարտերում։ 

 Հայրենիքի պաշտպանության գործում արդյունավետ և անձնուրաց մասնակցության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով եւ արժանացել «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։

Յաւերժ Փա՛ռք Ու Պատի՛ւ Մեր Անմահ Հերոս Քրիստափոր Արթինին

Քրիստափոր Արթին՝ Հայրենիքի սրբազան բագինին նահատակը

Հայրենիքը պետք է գրկել․ Քրիստափոր Արթին․ «Ժամանակի վկան»

 

 

 Քրիսդափոր Արթին

Քրիսդափոր Արթին

1972-01-01 - 2020-10-06
Արթին Քրիստափոր Անդրանիկի (Քրիստափոր Արթին / Յարութիւնեան), հայ ազատամարտիկ, կանադահայ գործարար և հասարակական գործիչ, ով իր կյանքը նվիրեց հայրենիքի պաշտպանությանը և հետմահու արժանացավ Արցախի հերոս բարձրագույն կոչման