Ծնվել է 27.04.1999 թվականին,Արարատի մարզի Գինեվետ գյուղում։Հաճախել է Նոր֊ուղու միջնակարգ դպրոց,սովորել է գերազանց։Հինգերորդ դասարանից տեղափոխվել է ՌԴ ուսումը էնտեղ շարունակել ,դրա հետ մեկտեղ զբաղվում էր շախմատով,ֆուտբոլով։Մեծ հաջողություններ է ունեցել շախմատից։Պատվոգրերի ու մեդալների է առժանացել,վաստակել է սպորտի վարպետ կոչումը։
2019֊ի հունվարի 10֊ին Սամվելը զորակոչվեց բանակ, ժամկետային զինծառայող էր։ Ծառայության անցնելով Մատաղիսում,շատ գոհ էր։ Ծառայության ընթացքում ստացել է պատոգրեր,շնորհակալագիր,ստացել է քաջարի մարտիկ մեդալ։ Սամվելի զորացրմանը մնացել էր 2ամիս 23 օր,2021֊ի հունվարի 10֊ին պետք է զորացրվեր,ավախ հավերժ մնաց զորացրման։ Պատերազմի առաջին իսկ օրը իր ձեռքով սատկացրել էր թուրքի ու տանկ առգրավել։ Ամսի 27֊ին փորձում էիք կապ հաստատել Սամվելի հետ,բոլոր համարները անհասանելի էին,լավ էր կեսօրին Սամվելը զանգեց։ Հինգ օր շրջափակման մեջ են մնացել,կռվել է առաջնագծում,վիրաորների է դուրս բերել կռվի դաշտից,անօդաչուներ է ոչնչացրել։ Կռվի թեժ օրերին Սամվելին առաջարկել են լետենանտի կոչում,նա հրաժարվեց։
Սամվելը զոհվել է 07.10.2020֊ին Վարնկաթաղի բարձրունք ուղևորվելիս հակառակորդի կողմից արձակաց արկի պայթունից։ Հուղարկորությունը եղել է Գինեվետ գյուղում։
Հետմահու արժանացել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», «ԳԹՈՒԹՅԱՆ ՄԱՅՐ ՄՄ.ՀԿ», «6֊րդ.ՊՇ.ԱՆՁՆՈՒՐԱՑ ՊԱՇՏՊԱՆ» մեդալներով և «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2֊րդ աստիճանի շքանշանով։