Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Սարիբեկ Մկրտչյան

Սարիբեկ Մկրտչյան

2000-10-23 - 2020-09-30

ծնվել է 2000 թվ. հոկտեմբերի 23ին Երևանում։ Սովորել է Ն. Աղբալյանի անվան հ.19 դպրոցում, հետո ընդունվել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը։ Ուզում էր դառնալ ծրագրավորող, դհոլահար էր, 6 տարեկանից նվագում էր «Վահագն» դհոլահարների անսամբլում։ Չափազանց տաղանդավոր էր և բոլոր բնագավառներում աշխատում էր առաջինը լինել։

Ահավոր ընկերասեր էր, կամեցող, ժպտերես, ուժեղ հումորի զգացումով և շատ աշխատասեր։ Այնքան երազանքներ ու նպատակներ ուներ։ Ուզում էր իր անձնական ձայնագրման ստուդիան բացել։

Քոլեջի վերջին կուրսը կիսատ թողնելով՝ հունվարին զորակոչվեց բանակ։ Ծառայում էր Կապանում, պիտի լիներ մուզզվոդում,բայց դարձավ հրետանավոր։ 1 տարվա ընթացքում հասցրել էր ունենալ հաշվարկի հրամանատարի և կրտսեր սերժանտի կոչումները։ Շատ լավ էր անցնում ծառայությունը, արդեն 1 տարի 8 ամիս ծառայում էր։ Սեպտեմբերի 7ին գնացին Ջաբրայիլ զորավարժոթյունների։ Ու ավաղ սկսվեց պատերազմը։ Այնտեղ շատ թեժ մարտեր են տարել, զինակիցների խոսքով Սարոն ամենաակտիվներից էր, նույնիսկ կարողացել է թշնամու ռազմաբազա ոչնչացնել։ Սակայն սեպտեմբերի 30 երեկոյան՝դիրքափոխվելու ժամանակ, անօդաչուն ֆիքսում է իրենց մեքենան, որի մեջ 9 հոգով են եղել։ Նրանցից 7 անմահանում են , որոնց մեջ էր նաև Սարոն։ Իսկ 2-ը հրաշքով փրկվում են։ 

Բան չէր մնացել, հունվարի 26 պետք է տուն գար։

Կապանի զորամասում հունվարի 28ին խաչքար տեղադրեցին 28 զոհված հերոսների պատվին, որոնցից մեկն էլ Սարոն էր։ Այդ օրն էլ պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով։

Սարիբեկ Մկրտչյան

Սարիբեկ Մկրտչյան

2000-10-23 - 2020-09-30
Ծնվել է 2000 թվ. հոկտեմբերի 23ին Երևանում։ Սովորել է Ն. Աղբալյանի անվան հ.19 դպրոցում, հետո ընդունվել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը։ Ուզում էր դառնալ ծրագրավորող, դհոլահար էր, 6 տարեկանից նվագում էր «Վահագն» դհոլահարների անսամբլում։ Չափազանց տաղանդավոր էր և բոլոր բնագավառներում աշխատում էր առաջինը լինել։ Ահավոր ընկերասեր էր, կամեցող, ժպտերես, ուժեղ հումորի զգացումով և շատ աշխատասեր։ Այնքան երազանքներ ու նպատակներ ուներ։ Ուզում էր իր անձնական ձայնագրման ստուդիան բացել։