Սենո Շահենի Երկանյանը ծնվել է 2001թ-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում։ Ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։
Քոլեջն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ։ Ծառայել է Սիսիանում։
2020թ-ի հոկտեմբերի 8-ին դիրքերից իջնելով՝ մեկնել է Կարմիր Շուկա, ապա Հադրութ և Վարանդա։
Զոհվել է հոկտեմբերի 15-ին Վարանդա-Հադրութ ճանապարհին՝ մեքենայի խոցումից։
Ինքնությունը պարզվել է փետրվարի 28-ին։