Սուրեն Սարգսի Եսայան
Ծնվել է 2002 թվականի հունվարի 15-ին Երևանում:
Սովորել է Երևանի ՏԱԹԵՎ դպրոցում, ապա հնդկաստանի Կալկաթա քաղաքի հայոց մարդասիրական ճեմարանում, իսկ հետո ավարտել Երևանի թիվ 195 դպրոցը։
Ընդունվել է Երևանի Ֆրանսիական համալսարան, որտեղ կիսատ թողնելով բարձրագուն ուսումը, 2020 թվականի հուլիսի 23 ին մեկնել է պարտադիր զինվորական ծառայության, Ջաբրայիլում։ Պատերազմի սկզբից, լինելով երկու ամսվա ծառայող դիպուկահար, ակտիվ գործողությունների մեջ է մտել։
Զոհվել է հոկտեմբերի 10-ին Հադրութի Վանք գյուղի մոտակայքում:
18-ամյա Սուրեն Եսայանը գիտեր հինգ լեզու՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հինդի։ Սուրենը նախորդ տարվա ամռանն ընդունվել էր Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետ։ Զինվորական երդում տվել էր Մարտունիում, ապա որպես դիպուկահար տեղափոխվել Ջաբրայիլ։
Հրամանատարներից մեկը ինչ-որ տեքստ էր տվել թարգմանելու։ Հրամանատարը զարմացել էր, ասել էր՝ տղա ջան, դու այստեղ ի՞նչ ես անում, սա քո տեղը չի, երկու օր հետո կմոտենաս, կասենք՝ ինչ անես
Սուրենն ընտանիքի անդամներից թաքցրել էր, որ մասնակցում է պատերազմին։ Քանի որ Սուրենը բանակ զորակոչվել էր 2020 թվականի հունիսի 23-ին, ծնողներն էլ իրենց հերթին վստահ էին , որ երկու ամսվա զինծառայողին մարտական գործողությունների չեն տանի։
Հոր բոլոր զինվորական ընկերներն ասացին, որ երկու ամսվա զինծառայողին թե խաղաղ ժամանակ, թե պատերազմի ժամանակ առաջնագիծ տանելու իրավունք չկա։ Ինքն էլ զանգելիս ասում էր՝ մամ ջան, ես ապահով տեղում եմ։
Սուրենը զոհվել է առաջին հրադադարի օրը՝ հոկտեմբերի 10-ին, վերջին զանգն այդ օրն են ստացել։
Շատ էր ուրախացել, տղաներին էլ է ասել, որ հրադադարա։
Սուրենը շատ էր սիրում սպորտով զբաղվել։ Ռեգբի էր խաղում
12 տարեկանում Սուրենը տեղափոխվել էր Հնդկաստան սովորելու, սակայն երեք տարի անց ուսումը կիսատ էր թողել հայրենիքը կարոտելու պատճառով։
«12 տարեկան էր, խնդրեց մի բուռ հող բերել։ Ձմեռ էր, բայց ուղարկեցի։ Ընկերը պատմում էր, որ այդ հողը սուրբ մասունքի նման պահպանում էր»,- պատմում է մայրը:
Ապարանյան արմատներով աժդահա երևանցի Սուրեն Եսայանը, ով լինելով ընդամենը 18 տարեկան, 2020 հուլիսի 23-ին բանակ մեկնելուց առաջ իր էջում գրել էր.
«Բոլոր ժամանակներում պառակտումն է եղել Հայաստանի մեծագույն թշնամին։Միասնական լինելու դեպքում կարող ենք միայն աշխարհին և ինքներս մեզ ապացուցել հակառակը։ Հա՛յ ազգ լինենք միասնական այս դժվարագույն պահերին։
ես պատրաստ եմ»
2020 թվականի հոկտեմբերի 10-ին, ֆրանսիական համալսարանի 5 լեզուների գիտակ այս հսկան, Հադրութի Վանք գյուղի անտառներում մնալով շրջափակման մեջ, իր տասնյակավոր ընկերների հետ զոհվել է հանուն հայրենի հողի։