Սերգեյ Մարատի Պետրոսյանը ծնվել է 2001թ․ Իջեւանում։ Սովորել է Գետահովիտի միջնակարգ դպրոցում։ Ավարտելով դպրոցը՝ ընդունվել է քոլեջ, ապա ուսումը կիսատ թողնելով, զորակոչվել է բանակ: Ժամկետային ծառայության է անցել «Մարտունի-2»զորամասում։
Կենսուրախ, չարաճճի, աշխատասեր․ այսպես են Սերգեյին հիշում ընտանիքի անդամները եւ ընկերները։ Նա Պետրոսյանների ընտանիքի միակ որդին էր՝ երկու քույրերի եղբայրը։
Պատերազմի առաջին իսկ օրից Սերգեյը առաջնագծում է եղել։ Ընտանիքի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 22-ին, հուսադրել է՝ ամեն ինչ լավ է լինելու։ Սերգեյը ընկերների հետ Վարանդայում գրավել է մեկ դիրք, փրկել է զինակցի կյանքը։ Կռվել է 5 ամենաթեժ կետերում։ Զոհվել է հոկտեմբերի 23-ին՝ Վարանդայի համար մղվող մարտերում։
Հետմահու պարգեւատրվել է արիության մեդալով։