Սուրեն Ռադիկի Գալոյանը ծնվել է 2001 թ․ հուլիսին, Մեծամորում:
Դպրոցական հասակից զբաղվել է ֆուտբոլով, հասել բարձունքների, նվաճել բազում պարգևներ: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի անդամ էր, շատ հաղթանակներ է տոնել ակումբում, երազում էր սովորել Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում, կայացած ֆուտբոլիստ դառնալ…
9-րդ պաշտպանական շրջանում հատուկ հանձնարարություն է կատարել, 2 անգամ ընկել շրջափակման մեջ՝ դուրս եկել, զոհվել է հոկտեմբերի 22-ին ընկերների հետ՝ մարտական մեքենան դատարկելիս, գազի բալոնը ձեռքին՝ ԱԹՍ-ի հարվածից:
Ձեզ բացակա չենք դնի․ Սուրեն Ռադիկի Գալոյան