Ծնվել է 2000թ. դեկտեմբերի 21-ին քաղաք Երեվանում։ 2006 թ֊ին հաճախել է Գ. Զոհրապի անվան թիվ 43 հիմնական դպրոց։ Ավարտելուց հետո ընդունվել է Ագրարային համալսարան։
Ուսումը կիսատ թողնելով 2019թ. հունվարի 19֊ին զորակոչվել է բանակ։ Սկզբում 6 ամիս ծառայել է Լուսակերտում, իսկ հետո տեղափոխվել Արա լեռ և այնտեղ ստացել սերժանտի կոչում։
Նա եղել է Դ֊20 ի հրետանավոր։ Պատերազմից 2 ամիս առաջ որպես լավ սերժանտ իրեն ուղարկել են Մարտունի 2, որ նորեկներին դիմավորեր և ուղեկցեր Արա լեռ։ Սուրենիս ծառայության լավագույն օրերն էին քանի որ հանդիպել էր իր ընկերներին։
Պատերազմի առաջին իսկ օրվանից լինելով հրետանավոր սերժանտ եղել է Ջաբրաիլի դիրքերում։
Հոկտեմբերի 4֊ին հաց ուտելիս են եղել և հրաման են ստացել կրակել, որպեսզի տղաները առաջնագծից նահանջեն։
Կամավորի պատմելով ասել է .֊ հացը վերջացրեք նոր դուրս եկեք , սակայն Սուրենը ասել է․
-Ոնց ես կարող եմ հաց ուտել իմանալով, որ տղերքը այնտեղ զոհվում են։
Սուրենը և ևս 3 հոգի դուրս են եկել եվ ԱԹՍ-ի հարվածից զոհվել։
Հուղարկավորվել է «Թոխմախի» գերեզմանատանը։
Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության մեդալով», «Գթության Մայր ՄՄ.ՀԿ » մեդալով ։