Ծնվել է 1989թ․։ Պահեստազորից էր: Ծանուցագիրը ստանալու հենց նույն օրը՝ սեպտեմբերի 28-ին ներկայացել էր զինկոմիսարիատ ու մեկնել առաջնագիծ։ Սարգիսն աշխատում էր բանկում, բայց ամենից շատ սիրում էր հայրենի բնաշխարհը և աշխատում էր նաև որպես գիդ:
Նա իր կյանքի վերջին օրերն անցկացրեց բարձունքի վրա: Հաթերքի դիրքերը պաշտպանելիս զոհվեց Սարգիսը՝ հոկտեմբերի 2-ին: