Տիգրան Դրաստամատի Հակոբջանյան․ ծնվել է 1978 թ․ ապրիլի 24-ին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության Բաքու քաղաքում։ Սովորել է Սիսիանի շրջանի Որոտնավան գյուղի միջնակարգ դպրոցում։ 1997-1999 թթ․ ծառայել է հայոց բանակում։
Ամուսնացած էր, ունի մեկ որդի։
2014 թ․ պայմանագրային ծառայության է անցել Նորավանի զորամասում։
Սեպտեմբերի 27-ի չարաբաստիկ առավոտը․ զանգահարեցին զորամասից, ասացին, որ տագնապ է, նա հավաքեց պայուսակն ու դուրս եկավ, սկզբում Սիսիանին մերձակա դիրքերում էին։ Մի օր էլ զանգահարեց ու ասաց, որ Մարտակերտ է գնում։
Հոկտեմբերի 20-ին նրանք պիտի վերադառնային: Ականատեսները պատմում են, որ արդեն պատրաստվում էին ճանապարհ ընկնել, երբ անօդաչուն նկատել է նրանց։ Անձնակազմից 6 հոգի զոհվել են։ Տիգրանի հետ զոհվել է նաեւ հորեղբորորդին՝ Մարատ Հակոբջանյանը։
Տիգրան Հակոբջանյանը զոհվել է հոկտեմբերի 20-ին Մարտակերտում։
Անմահացած Տիգրան Հակոբջանյանի աճյունը հողին է հանձնվել 2020 թ․ հոկտեմբերի 23-ին Սիսիանի զինվորական պանթեոնում։