Տիգրան Վահանի Մելքոնյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում:
Սովորել է Երևանի թիվ 174 հիմնական դպրոցում, այնուհետև Սերո Խանզադյանի անվան ավագ դպրոցում։
Հերոսը ծառայում էր Մատաղիում։ Ծառայության առաջին տարում տեղափոխվել է Մարտակերտ՝ սերժանտական դասերի, իսկ Մատաղիս վերադարձել է արդեն ուսադիրներով։
Հերոսը՝ 165 մարտական դիրքի ավագը, մարտական հերթապահության համար պարգևատրվել է։
Սեպտեմբերի 25-ից բարձրացել է մարտական դիրք։ Ծանր դրությունից հետո՝ անհավասար մարտում դիրքի համար անձնվիրաբար պայքարելով Տիգրան Մելքոնյանը սեպտեմբերի 27-ին անմահացել է։
Տիգրանը հուղարկավորվել է Եռաբլուրում:
Ձեզ բացակա չենք դնի․ Տիգրան Վահանի Մելքոնյան
Մեր հերոսները. Տիգրան Վահանի Մելքոնյան