Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024
Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024
Տիգրան Զաքարյան

Տիգրան Զաքարյան

2000-10-07 - 2020-09-28

Ծնվել է 07.10.2000թ։ Մեծացել է Ռուսաստանի դաշնությունում: Նա որոշեց վերադառնալ հայրենիք: Սովորել է Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցում, զուգահեռ հաճախել է տարբեր սպորտաձևերի, բայց սիրեց ֆուտբոլը և կենտրոնացավ ֆուտբոլի վրա։ Ավարտելով դպրոցը հաճախել է Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջ: 

Կիսատ թողնելով ուսումը մեկնում է ծառայության 2019 թվին:Ծառայել է Քարվաճառ Յանշակ։ Ծառայությունը անցել է գերազանց ,որպես օրինակելի զինվոր խրախուսվել է տարբեր գործողությունների համար։

Չարաբաստիկ պատերազմը սկսելու օրից չէր պատասխանում հեռախոսազանգերին։ Հետո զանգում է տուն։ Դիրքում եղել են յոթ  զինվոր,կռվել են թշնամուն  դեմ առ դեմ, սատկացրել են 80 հոգանոց դիվերսիոն խումբ ։ Տիգրանը և իր չորս ընկերները ընկել են քաջաբար,իսկ մյուս երեք տղաները կարողացել են դուրս գալ։

Տղաները փրկել են Օմարը շրջափակման մեջ ընկնելուց։ Թշնամին չի կարողացել մտնել,մինչև վերջ պահել են Քարվաճառը։

Տիգրանը հավերժացել է սեպտեմբերի 28-ին, իսկ գտնվել է ՝ հոկտեմբերի 9-ին։

Տիգրան Զաքարյան

Տիգրան Զաքարյան

2000-10-07 - 2020-09-28
Ծնվել է 2000թ հոկտեմբերի 7-ին։ Մեծացել է Ռուսաստանի դաշնությունում: Նա որոշեց վերադառնալ հայրենիք: Սովորել է Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցում, զուգահեռ հաճախել է տարբեր սպորտաձևերի, բայց սիրեց ֆուտբոլը և կենտրոնացավ ֆուտբոլի վրա։Ավարտելով դպրոցը հաճախել է Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջ: