Ծնվել է 2001 թվականին, Երևանում: Սովորում էր Ֆրանսիական համալսարանում, տիրապետում հինգ լեզվի: Բազմակողմանի զարգացած տղա էր, ուներ տարբեր հետաքրքրություններ. նվագում ու նկարում էր:
2020 թվականի ձմռանը զորակոչվել է բանակ, որպես կապավոր մասնագիտացել ՀՀ ՊՆ ուսումնական զորամասում: Ռադիոջոկի հրամանատարն անզիջում պայքարել է Արցախի հարավում:
Հոկտեմբերի 14-ին Հադրութում ընկել է շրջափակման մեջ ու զոհվել հանուն հայրենիքի:
Կանաչաչյա հերոսն ընկերասեր ու կատակասեր էր:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, ցուցաբերած խիզախության, անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության» մեդալով: