Ծնվել է 2001թ-ի մայիսի 11-ին,Երևանում։Հաճախել է թիվ 56 մանկապարտեզը։Առաջինից հինգերորդ դասարանները սովորել է Ավանի թիվ 180 հիմնական դպրոցում,հետո տեղափոխվել է Ք.Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոցը,որտեղ էլ ավարտել է ուսումը։Ավարտել է իննամյա կրթություն։ Հետո ցանկացել է որևէ արհեստ սովորել։Եվ մորեղբոր խորհրդով ընտրել է ոսկերչությունը։
Բավական հմտացել էր իր արհեստի մեջ,երբ լրացավ 18 տարին և 2019թ. հուլիսի 1-ին զորակոչվեց հայկական բանակ։ Ծառայությունը անցնում էր Քարվաճառի զորամասերից մեկում։ Ծառայության էր մեկնել մեծ հպարտությամբ ու հավատով։
Երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, Վրեժը 1տարի 3 ամիս է գտնվում էր ծառայության մեջ։ Նա գրեթե ամեն օր խոսում էր մայրիկի հետ։ Վերջին անգամ էլ խոսել էր սեպտեմբերի 26-ին ուշ երեկոյան։
Կյանքի մայրամուտը տեղի է ունեցել պատերազմի հենց առաջին օրը, սեպտեմբերի 27-ին։ Մահը վրա է հասել Ա.Թ.Ս -ի հարվածից։
Աճյունը հանգչում է Առինջի ընտանեկան գերեզմանում։