Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Վահե Պապյան

Վահե Պապյան

2000-10-10 - 2020-10-12

Վահե Արթուրի Պապյանը ծնվել է Տավուշի մարզի սահմանապահ Մովսես գյուղում 2000թ․ հոկտեմբերի 10-ին։ Վահեն բացառիկ ընկերասեր և հայրենասեր էր, չնայած շատ երիտասարդ էր, բայց գիտակցում էր զինվորական ծառայության ողջ լրջությունը։
Դեռ դպրոցական տարիներից լավ էր տիրապետում զենքի օգտագործման բոլոր
կանոններին։15 տարեկան հասակում ստացել է «Պատանի երկրապահ» կրտսեր
սերժանտի կոչում։
2019թ-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Արցախի Հանրապետության ՑՈՐ-ի
զորամասում։
Ծառայության ընթացքում աչքի է ընկել կարգապահությամբ և օրինակելի ծառայության համար պարգևատրվել պատվոգրերով։ Պարգևատրվել է նաև լավագույն մարզիկ շքանշանով։
2020թ․ սեպտեմբերի 27-ին, որպես 1-ին հրետանային դասակի 2-րդ հրանոթի
նշանառու, մարտական գործողությունների ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել Վազգենաշենում, Հադրութի 9-րդ կմ կոչվող տարածքում, Ջուվառլու կոչվող բնակավայրում։ Նրա ճշգրիտ հաշվարկի ու նշանառման շնորհիվ, մարտկոցը կարողացել է կատարել իր առջև դրված խնդիրները՝ հակառակորդին պատճառելով զրահատեխնիկայի, անվավորտեխնիկայի, կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստներ։
2020թ․հոկտեմբերի 12-ին հակառակորդի հատուկ նշանակության խմբերի ներթափանցման ժամանակ Վահե Արթուրի Պապյանը խիզախորեն և արիաբար մարտնչել է նրանց դեմ և զոհվել 20 ընկերների հետ Ջուվառլու կոչվող տարածքում։
1տարի անց 2021թ․ նոյեմբերի 2-ին նրա և ընկերների աճյունները ադրբեջանական կողմը փոխանցեց հայկական կողմին։ Վահեի և իր ընկերների հոգեհանգիստը տեղի ունեցավ 2021թ․ դեկտեմբերի 2-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում՝ Վեհապառի աղոթքի ներքո։
Վահե Պապյանին հողին հանձնեցին դեկտեմբերի 4-ին գյուղ Մովսեսում։
Ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար, Արցախի Հանրապետության նախագահի հրամանով, հետմահու արժանացել է «Մարտական խաչ 2-րդ աստիճան» շքանշանով։

Վահեն և իր զինակից ընկերները միմյանց խոստացել էին, որ կկռվեն մինչև վերջ ու չեն փախչի։Տղաները իրենց խոսքի տերը եղան և զոհվեցին արժանապատվորեն։

Ձեզ բացակա չենք դնի․ Վահե Արթուրի Պապյան

Պատերազմից 1 տարի և 3 ամիս անց Տավուշի զավակներին՝ մեր անհայտ կորած տղաներին գտել են

 

 

 

Վահե Պապյան

Վահե Պապյան

2000-10-10 - 2020-10-12
Վահե Արթուրի Պապյանը ծնվել է Տավուշի մարզի սահմանապահ Մովսես գյուղում 2000թ․ հոկտեմբերի 10-ին։ Վահեն բացառիկ ընկերասեր և հայրենասեր էր, չնայած շատ երիտասարդ էր, բայց գիտակցում էր զինվորական ծառայության ողջ լրջությունը։