Վարդան Վանիկի Գրիգորյանը ծնվել է 2002 թ. մայիսի 3-ին, Աբովյան քաղաքում:
2008-2017 թթ. սովորել է Աբովյանի Նիկոլայ Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում: Վարդանը առանձնահատուկ վերաբերմունք ուներ երաժշտության նկատմամբ, հատկապես սիրում էր դաշնամուր, հաճախել է մասնավոր դասերի:
9-րդ դասարանը ավարտելուց հետո ընդունվել է Աբովյանի էներգետիկական քոլեջի ծրագրավորման բաժին: Զուգահեռաբար սովորել է նաև «Հայաստանի ԴՈՍԱԱՖԻ ՀԿ-ի Աբովյանի ավտոդպրոց» ՍՊԸ-ում:
Ուսումը կիսատ թողնելով 2020 թ. հուլիսի 9-ին մեկնել է ժամկետային ծառայության: Ծառայել է Հադրութի շրջանի «Արա լեռ» հրետանային զորամասում:
Երազանքն էր՝ հայ մայրերը խաղաղ երկնքի տակ ապրեն, եթե արցունք, միայն երջանկության…Պատերազմի ընթացքում մարտական գործողությունների է մասնակցել Ջաբրայիլում, Հադրութում, Կարմիր շուկայում, Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում:
2020 թ. հոկտեմբերի 29-ին նա վերջին անգամ զանգահարել է մայրիկին, խոսել եղբոր, ծնողների հետ և նույն օրը Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում Վարդանը զոհվեց թշնամու ԱԹՍ-ից: