Վաչագան Հրաչիկի Դարբինյանը ծնվել է 1992 թ. սեպտեմբերի 12-ին:
Արագածավան գյուղում դպրոցին զուգահեռ Վաչագանը զբաղվել է «Ավանդական ուշուի» մարզաձևով, ապա ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
Մասնագիտությամբ հետախույզ էր, եղել է տարբեր դիրքերում: 2020 թ. սեպտեմբերի 27-ից Վաչագանն իր ջոկատով պաշտպանության էր անցել Մարտունի-2-ի Ճարտարի ինքնապաշտպանության դիրքերում: Երբ վերադասից հրաման են ստանում «Գորշ գայլեր» խմբավորման հարձակման մասին, նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ակտիվ մարտերի ընթացքում զոհվում է դիպուկահարի գնդակից:
Երազում էր իր դստերը տեսնել մեծ ձեռքբերումներով. այսօր 7 տարեկան աղջիկը ամեն ինչ անում է լավ, որ հայրիկը հանգիստ լինի…
Պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով: