Երկուշաբթի, Մայիսի 06, 2024
Երկուշաբթի, Մայիսի 06, 2024
Վարուժան Սաղումյան

Վարուժան Սաղումյան

2002-05-07 - 2020-10-08

 Վարուժան Արմանի Սաղումյանը ծնվել է Տավուշի մարզի Տավուշ գյուղում 2002 թվականի մայիսի 7-ին։

Ակտիվ, կենսախինդ բառերը տալիս են  նրա տիպիկ նկարագիրը։ Բնավորությամբ աշխույժ Վարուժանը ծնողներին օգնում էր բոլոր գործերում։ Չնայած, որ ընդունվել էր համալսարան՝ անվճար, որոշեց նախ բանակ գնալ։

Վարուժանը ծառայությունն անց էր կացնում Արա լեռում։ Բայց անկանխատեսելի շրջադարձի` պատերազմի պատճառով պետք էր նախ հայրենիքի սահմանների պաշտպանության մասին մտածեր։ Ոչինչ, որ նորակոչիկ էր Վարուժանը, ընդամենը տասնութ տարեկան ու նոր-նոր էր սկսել նուրբ մատներով զենք բռնել։ Ջաբրայիլի ամենաթեժ մարտերում զորակոչումից 2 ամիս անց՝ հոկտեմբերի 8–ին , պատերազմի տասներկուերորդ օրը դղրդաց Տավուշըը հերոսի մահվան բոթից։

Արցախի ՊԲ N  զորամասի զինծառայող, շարքային Վարուժան Արմանի Սաղումյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

 

Վարուժան Սաղումյան

Վարուժան Սաղումյան

2002-05-07 - 2020-10-08
Վարուժան Արմանի Սաղումյանը ծնվել է Տավուշի մարզի Տավուշ գյուղում 2002 թվականի մայիսի 7-ին։