Վյաչեսլավ (Սլավա) Սամվելի Բադալյանը ծնվել է 1998 թ. մայիսի 27-ին, Արարատի մարզի, Նոյակերտ գյուղում:
Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Անվճար հիմունքներով ընդունվել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Որպես լրագրող աշխատել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունում, թղթակցել «Առավոտ» օրաթերթին, աշխատել «Հրապարակ» օրաթերթում, «Արարատ» հեռուստաընկերությունում: Սիրում էր, երբ իրեն «Սլավա» էին դիմում: Բակալավրիատն ավարտելուց հետո անվճար հիմունքներով ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրա, զորակոչվել բանակ և ծառայել Հադրութում։
Պատերազմի ժամանակ խոցել է 3 տանկ։ Վերջին տանկը խոցելիս, իր կյանքը զոհելով, փրկել է իր մոտ 15 զինակից ընկերների կյանք։ Սեպտեմբերի 30-ին Սլավա Բադալյանն անմահացավ:
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Սլավա Բադալյանին հետմահու շնորհվել է «Մարտական ծառայություն» մեդալ։
2021 թ․ մայիսի 5-ին Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվել է լրագրող ազատամարտիկների անվան լսարան` ի պատիվ Սլավայի և ֆակուլտետի` Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմներում զոհված մյուս ուսանողների։ 2021 թ․ սեպտեմբերի 21-ից Նոյակերտի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության դասասենյակը կրում է Սլավա Բադալյանի անունը։
Անավարտ երազանքն էր ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո մագիստրոսական կրթությանը զուգահեռ ընդունվել Հայաստանի դիվանագիտական դպրոց, մեծ ցանկություն ուներ հետագայում դասախոսել համալսարանում, աշխատել լուրերի մեկնաբան:
Անմահ հերոս Վյաչեսլավ Բադալյան
Ձեզ բացակա չենք դնի․ Վյաչեսլավ Սամվելի Բադալյան
Վյաչեսլավ Բադալյանը խոցել էր թշնամու 3 տանկ ու փրկել ծառայակից ընկերներին
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում լրագրող-ազատամարտիկների անվան լսարան է բացվել