Շաբաթ, Նոյեմբերի 23, 2024
Շաբաթ, Նոյեմբերի 23, 2024
Հարություն Սեմերջյան

Հարություն Սեմերջյան

... - 2020-10-19

Ծնվել է 1992թ-ին Երեւանում:  Հաճախել է 147 դպրոցը, 9- րդ դասարանից հետո ընդունվել է ճարտարագիտական քոլեջի  խոհարարության բաժինը։ Այն ավարտելուց հետո 2010թ-ին զորակոչվել է բանակ։ 

Ծառայել է Կապան քաղաքում, հետո տեղափեխվել Արծվանիկ, այնուհետեւ Գորիսի զորամաս, որտեղից էլ զորացրվել է։ 2012 թ-ին բացել է սեփական բիզնես ՝ ճաշարան Զվարթնոց օդանավակայանում, որը գործել է 5 տարի։

Պատերազմ է մեկնել որպես պահեստազորային։

Զոհվել է հոկտեմբերի 19-ին։

Հարությունը լուրջ էր, հավասարակշռված, ինքնանփոփ: Աչքի էր ընկնում բարիությամբ համբերությամբ։ Շատ ընկերասեր էր ու նվիրված, հաճախ էր ժամանակը անց կացնում ընկերների շրջապատում։ Շատ էր սիրում լուսանկարչությունը եւ ցանկություն ուներ ապագայում այն դարձնել մասնագիտություն։ Ազատ ժամանակ սիրում էր վրձինով նկարել , գիտառ նվագել .

Հայրենիքը իր համար բարձրագույն արժեքն էր։ Մշտապես տարված էր երկրի խնդիրներով շատ երազանքներ ու ձգտումներ ուներ նրա ապագայի կերտան հետ կապակված;

Հարությունի պակասը մենք կզգանք մշտապես, նրանց կարոտը կմնա անանց ու անամոք։

Հարություն Սեմերջյան

Հարություն Սեմերջյան

- 2020-10-19
Ծնվել է 1992թ-ին Երեւանում: Հաճախել է 147 դպրոցը, 9- րդ դասարանից հետո ընդունվել է ճարտարագիտական քոլեջի խոհարարության բաժինը։ Այն ավարտելուց հետո 2010թ-ին զորակոչվել է բանակ ։