Շաբաթ, Նոյեմբերի 23, 2024
Շաբաթ, Նոյեմբերի 23, 2024
Հովհաննես Հովհաննիսյան

Հովհաննես Հովհաննիսյան

2001-02-09 - 2020-10-28

Ծնվել է 2001թ. փետրվարի 9-ին, Երևանում: Ուսումն ստացել է Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ, մասնագիտությամբ՝ խոհարար:

2020թ. հուլիսի 8-ին զորակոչվել է բանակ, ծառայության անցնելով Արցախի Հանրապետության Մարտունի 2` «Մոնթե Մելքոնյանի» անվան զորամասում, որպես Դ-20 հրետանային դիվիզիոնի 3-րդ մարտկոցի 3-րդ հաշվարկի համար:

Մոտ 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը:  Հովհաննեսը զանգահարում և հանգստացնում էր, որ իրենք ապահով տեղում են և իրենց մոտ կրակոցներ չկան: Հոկտեմբերի 25-ին Հովհաննեսը վերջին անգամ զանգահարել և խոսել է տան բոլոր անդամների հետ՝ հայրիկի, մայրիկի, պապիկի և իր սիրելի քույրիկի հետ: 

Քաջաբար զոհվել է արցախյան թեժ մարտերի ժամանակ՝ հոկտեմբերի 28-ին, ԱԹՍ-ի հարվածից։ 2020թ. նոյեմբերի 28-ին զինվորական կարգով տեղի է ունեցել հուղարկավորությունը։Հուղարկավորել են ԵՌԱԲԼՈՒՐ հերոսների պանթեոնում:

Հետմահու պարգևատրվել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» մեդալով և ՀՀ ՀԱՂԹԱՆԱԿ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՋՈԿԱՏ-ի կողմից արժանացել «44-օրյա պատերազմում անձնվիրաբար մարտնչելու և կյանքը հայրենիքին նվիրաբերելու համար» պատվոգրով:

Հովհաննես Հովհաննիսյան

Հովհաննես Հովհաննիսյան

2001-02-09 - 2020-10-28
Ծնվել է 2001թ. փետրվարի 9-ին, Երևանում: Ուսումն ստացել է Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ, մասնագիտությամբ՝ խոհարար: