Շաբաթ, Նոյեմբերի 23, 2024
Շաբաթ, Նոյեմբերի 23, 2024
Հովհաննես Պորտուգալյան

Հովհաննես Պորտուգալյան

1981-10-28 - 2020-10-14

Ծնվել է 1981թ-ի հոկտեմբերի 28-ին՝ Երևանում։ Երբ, որ պատերազմը սկսվեց,առանց վարանելու մեկնեց ռազմաճակատ ու հավելեց «հերիք եղավ, պիտի գնամ ու թուրքերին իրենց տեղը ցույց տամ, թողնենք կգան կհասնեն մեր ընտանիքներին»։ 

Արվեստի ու արհեստի մարդ էր, շնորհալի,ինքնուս ստեղծագործել է, քանդակել ու նկարել, անսահման մեծ սիրտ ու հոգի ուներ, ներող  ու զիջող։ 2012թ.-ին ամուսնացել էր և ուներ զույգ աղջիկ՝Նատալի և Լյուսի։ Երեխայասեր Հովհաննեսի համար բոլոր երեխաները իր գանձերն էին։

Հոկտեմբերի 5-ին Շենգավիթ զինկոմիսարիատից  զինվորական զորակոչի միջոցով մի խումբ նվիրյալների հետ մեկնեց ռազմաճակատ։ Կռվել է Ֆիզուլի՝ Ղարղաբազար։

Վիրավորվել է ԱԹՍ-ի հարվածից,այնուհետև դեպի զորամաս տեղափոխվելիս դիվերսիոն հարձակումից զոհվել հոկտեմբերի 14-ին։
Երկար ժամանակ Հովհաննեսը անհետ կորած էր համարվում և միայն երկար որոնումների արդյունքում՝ մարտի 8-ին ԴՆԹ հետազոտության միջոցով նույնականացվեց։

Հովհաննեսը իր կյանքի գարունները նվիրեց հայրենիքին,մոռանալով սեփական երջանկության մասին։

Անմահ հերոսը հետմահու պարգևատրվել է «Տիգրան Մեծ» և Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով «Արիության համար» մեդալներով։

Վերջին հանգրվանը Եռաբլուր զինվորական պանթոնում մյուս անմահների կողքին։

Հովհաննես Պորտուգալյան

Հովհաննես Պորտուգալյան

1981-10-28 - 2020-10-14
Ծնվել է 1981թ-ի հոկտեմբերի 28-ին՝ Երևանում։ Երբ, որ պատերազմը սկսվեց,առանց վարանելու մեկնեց ռազմաճակատ ու հավելեց «հերիք եղավ, պիտի գնամ ու թուրքերին իրենց տեղը ցույց տամ, թողնենք կգան կհասնեն մեր ընտանիքներին»։