Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Լեւոն Գալստյան

Լեւոն Գալստյան

2001-07-07 - 2020-10-12

Լեւոն Արմենի Գալստյանը ծնվել է ք. Երեւանում 2001թ հուլիսի 7-ին: Ուսումը ստացել է թիվ 6 միջնակարգ դպրոցում 2007- 2014թվ.-ին։ Դպրոցի հետ համատեղ հաճախել է Դ. Համբարձումյանի անվան ջրացատկի մասնագիտացված մարզադպրոց 2007-2009թվ-ին։ Լինելով առույգ, շարժուն տղա՝ ծնողները
Լեւոնի ապագան տեսնում էին սպորտի մեջ եւ
նրան ուղղորդեցին Նորայր Մուշեղյանի անվան
Ըմբշամարտի Մարզադպրոց։ Սպորտային կարիերան սկսել է 2010թ-ի հոկտեմբերից։ Ունենալով որոշակի հաջողություններ՝ 2014 թ.-ին դպրոցից տեղափոխվեց Երեւանի Օլիմպիական
Հերթափոխի Պետական Մարզական Քոլեջ մինչեւ 2019թ:

Քոլեջն ավարտելուց հետո նույն տարում ընդունվել է Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի եւ Սպորտի Պետական Ինստիտուտ։ Լինելով 6 ամսվա ուսանող՝ 18 տարեկանում զորակոչվել է պարտադիր Զինվորական ծառայության։ 2020թ.-ի հունվարի 13-ից ծառայության է անցել Արմավիրի մարզի Մարշալ Բաղրամյանի անվան Ուսումնական Զորամասում։ 6 ամիս անց՝ ստանալով կրտ. սերժանտի կոչում, տեղափոխվել է Մեխակավան (Ջաբրայիլ)՝ որպես ջոկի հրամանատար։
Ծառայության ընթացքում վայելում էր հրամանատարների եւ ենթակա զինծառայողների սերն ու հարգանքը։ Վաշտի սպորտի
կազմակերպիչն էր, կոփում էր նորակոչիկներին, իր փորձը մեծ սիրով փոխանցում նրանց։

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության լայնածավալ հարձակման ժամանակ Լեւոնը կարողացել է ճիշտ ժամանակին իր անձնակազմը անվնաս եւ բարձր մարտական ոգեշնչմամբ հասցնել պաշտպանության շրջան, այնուհետեւ հմտորեն ղեկավարելով իր անձնակազմը՝ առանց զոհեր տալու, մարտնչելով հակառակորդի տարատեսակ գործողությունների դեմ, դուրս է բերել շրջափակումից մոտ 20 զինծառայողի։
Հոկտեմբերի 8-ին Հադրութի պաշտպանությունը արդեն իսկ վստահված էր եղել Լեւոնին ու իր նման մի շարք նվիրյալների։
Այդ ընթացքում Լեւոնը մարտի դաշտից դուրս է բերել բազմաթիվ զոհերի եւ վիրավորների։
Հոկտեմբերի 12-ին, մնալով շրջափակման մեջ, հավատարիմ մնալով իր երդմանը եւ իր ծնողների դաստիարակությանը՝ նա մինչեւ վերջին շունչը կռվեց եւ հերոսաբար ընկավ ....

Լեւոնը հանգչում է Եռաբլուր Պանթեոնում։
Պարգեւատրվել է Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանով եւ Արիության համար մեդալով։

«Մե՛րս, քո տղեն լավ ա, քո տղուն բան չի լինի». կրտսեր սերժանտ Լևոն Գալստյանը, հայտնվելով շրջափակման մեջ, անմահացել է Հադրութում

Լեւոն Գալստյան

Լեւոն Գալստյան

2001-07-07 - 2020-10-12
Լեւոն Արմենի Գալստյանը ծնվել է ք. Երեւանում 2001թ հուլիսի 7-ին: Ուսումը ստացել է Թիվ 6 միջնակարգ դպրոցում 2007- 2014թվ.-ին։ Դպրոցի հետ համատեղ հաճախել է Դ. Համբարձումյանի անվան ջրացատկի մասնագիտացված մարզադպրոց 2007-2009թվ-ին։