
Հայկ Ստեփանյանը քառասուն տարեկան է, պահեստազորի սպա։ 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես կամավորական։ Կռվել էՄատաղիսում, Մարտակերտում։ Վերջինների հատման տարածքում էլ ականանետի հարվածից վիրավորվել է՝ կորցնելով ոտքերը։

Սամվել Վարդանի Գևորգյան, ևս մեկ քաջարի մարտիկ, ով պայքարեց մինչև վերջ ու կյանքը նվիրեց հայրենիքին։
Ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգյանը ծնվել էր 1999թվականի ապրիլի 23-ին Արարատի մարզի Գինեվետ գյուղում, հետագայում տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն, սակայն 18 տարին լրանալուն պես վերադարձել էր հայրենիք՝ զինվորական պարտքը կատարելու։
Ծառայության էր անցել 2019 թվականին Մատաղիսում։

Սկեսուրս անընդհատ ուշաթափվում էր, ես մտածում էի՝ Աստված ջան, ինչ կլինի, իմ ուշքն էլ գնա, կորցնեմ գիտակցությունս, զարթնեմ, ու էս սաղ երազի մեջ եղած լինի։ Մինչև մենք գնացինք, հասանք Լեննական, իրեն արդեն բերել էին,- արցունքները սրբելով պատմում է 34-ամյա Արփինե Վարդանյանը, որն Արցախյան պատերազմի հետևանքով կորցրել է սիրելի ու ինչպես ինքն է նշում՝ անչափ հոգատար ամուսնուն՝ Մկրտիչ Վարդանյանին։

44-օրյա պատերազմում անմահացած քաջերի մեջ քիչ չէին շնորհաշատ, տաղանդավոր երիտասարդները, նրանք կդառնային հայտնի արվեստագետներ, արժեքավոր, մնայուն գործեր կերկնեին…
Որոշել էին բարձունքների հասնել, հիմա ամենաբարձրում են…

Արագածոտնի մարզի Կանիաշիր կամ ինչպես հենց իրենք՝ եզդիներն են ասում, Սանգյառ գյուղի գրեթե կենտրոնում է գտնվում Կոտոյանների տունը: Գուղական տունը՝ հողածածկ տանիքով, ցանկապատ չունի, հսկա հովվաշունն է հսկում: Սոցիալապես ծանր պայմաններում ապրող ազգությամբ եզդի այս ընտանիքը 2020-ի 44-օրյա պատերազմում կորցրել է երկու որդուն. տան ավագ որդին՝ Օնիկ Կոտոյանը երկու տարուց ավելի է՝ անհետ կորած է, իսկ կրտսերը՝ Թեմուր Կոտոյանը, որը զոհվել է Շուշիում, պատերազմի վերջին օրերին, այժմ Կանիաշիրի գերեզմանատանն է:

Արենը զոհվեց 44-օրյա պատերազմում՝ իր երազանքի նավը հայոց լեռներին չհասցրած, բայց Արենի տիեզերական նավի ուղին դեպի Հայաստան շարունակում է ընտանիքը։

66-ամյա Մհեր Խուդոյանի հոգու վերքերը չեն սպիացել. 44-օրյա պատերազմից երկու տարի անց նա չի կարողանում զսպել արցունքները Ապերի մասին խոսելիս, նրա մանկության դրվագները հիշելիս:

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Վարդանյանը։
19-ամյա Անդրանիկը փետրվարին պետք է զորացրվեր։ Նա վարորդ էր, ծառայում էր Ջերմուկում։

2020 թվականի սեպտեմբերի 28-ին 35-ամյա Սարգիս Խաչատրյանը կնոջը հեռախոսազանգով տեղեկացրեց, որ գնում է ճակատ՝ Վանաձորի ԵԿՄ ջոկատի հետ: Փոքր էր, երբ հայրը գնաց, մասնակցեց արցախյան պատերազմին ու չվերադարձավ: Վրեժ ուներ՝ անհայր մանկություն ունենալու համար: Այդ վրեժը նրան տարավ առաջնագիծ նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:

Անդրանիկ Աղաջանյանը 2012-ից էր Ջրականի զորմասում ծառայում, վաշտի հրամանատարն էր։ 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամու դեմ պայքարել է հենց այս ուղղությամբ։ Կապիտան Աղաջանյանը վիրավորվել է զինվորներին օգնության հասնելու ժամանակ։