Խաչիկ Սահակի Գալստյանը ծնվել է 1989 թվականի ապրիլի 2-ին, Արմավիրի մարզի Ծիածան համայնքում։ Ընտանիքի միջնեկ որդին էր։ Զբաղվում էր հողագործությամբ։ Մորաքրոջ որդին՝ Արմենը պատմում է Խաչիկի բարության ու անձնվիրության մասին։
Դեռ մանկուց իր ազնվությամբ ու անսահման հայրենասիրությամբ աչքի ընկնող երիտասարդը՝ Ռաֆայել Արարատի Հակոբյանը, ծնվել է 1995թ.-ին Ստեփանակերտ քաղաքում:
Մեսրոպ Նազարյանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին, Շուշիում։ Նա ծառայում էր ոստիկանության ներքին զորքերում։ 21 տարեկան էր։
Հարազատները որդու մահվան լուրն իմացել են նոյեմբերի 13-ին։ Աճյունը ստացել են Սևանի դիահերձարանից՝ նոյեմբերի 15-ին։ Հուղարկավորվել է Խոր Վիրապի գերեզմանատանը՝ նոյեմբերի 16-ին։
Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված տանկիստ Գևորգ Ջավախյանը դեռ 2019 թվականին զինծառայության մեկնելուց առաջ մի գրառում էր կատարել, որը տպավորվել է նրա ընկերներնի ու հաազատների մեջ։
Արցախյան գոյապայքարում աչքի են ընկել հերոս հայորդիներ, ովքեր, չմտածելով իրենց սեփական անձի մասին, նետվել են մարտի` իրենց ջահել կյանքը զոհաբերելով հանուն հայրենիքի։ Նրանցից էր տավուշցի տասնութամյա հերոսը, ով ընդամենը հաշված օրեր էր, ինչ ծառայում էր բանակում, բայց առաջինն էր արձագանքել հրամանատարի կոչին ` մեկնել դիրքեր։ Վարուժան Արմանի Սաղումյանի անունը մինչ օրս էլ ծանոթ-անծանոթների շուրթերին է։
Լեյտենանտ Աշոտ Կոստյայի Մաթևոսյանը (ծնված 1978թ.), Արցախա-ադրբեջանական պատերազմի լուրն առնելով, կամավորագրվեց և անմիջապես մեկնեց ռազմաճակատ: Նա Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի շրջանավարտ էր, սովորել էր 1994֊-1999թթ. (մասնագիտությունը` «Նյութական ռեսուրսների կառավարում և արտադրական միջոցների մեծածախ առևտրի կազմակերպում»):
Ոստիկանության զորքերի պայմանագրային ծառայող Մեսրոպ Նազարյանը իր գումարտակում ամենաերիտասարդն էր, ընդամենը 21 տարեկան: Նա զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիում` ոստիկանության զորքերի 45 ծառայողների հետ:
Արցախում թշնամու դեմ ծավալված մարտերում զոհված Վաղինակ Աբգարյանը 26 տարեկան էր, զինկոմիսարիատի միջոցով մոբի հետ միասին հոկտեմբերի 17-ին մեկնել էր ռազմաճակատ։ Սակայն, մի քանի օր անց, հոկտեմբերի 24-ի գիշերը զոհվել է։
Ալեքսեյ Հովհաննիսյանը զոհվել է հոկտեմբերի 30-ին։ 44 օր անց ԴՆԹ փորձաքննությամբ նույնականացվել է Ալեքսեյի մարմինը։ Նրան հուղարկավորել են դեկտեմբերի 12-ին Եռաբլուրում։ Պարտադիր զինվորական ծառայության տղան մեկնել էր 2019 թվականի ամռանը։
Խաչատուր Մանուկյանը արդեն 22 տարի ծառայում է զինված ուժերում: Նա լեյտենանտ Սարգիս Մանուկյանի հայրն է: