Ինքը մինչև վերջ չասեց՝ ինչ ա կատարվում, մենակ ասեց՝ մամա, խոխեքից շատերը չկան, զինվորներս չկան, ծնողների աչքերին ո՞նց եմ նայելու, ինքը միայն երեխեքի մասին էր մտածում… Դե հիմա ոչ ինքը կա, ոչ երեխեքը, էդ պոստից ոչ մեկը չկա,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է 50-ամյա Լյուսիկ Պետրոսյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է ավագ որդուն։
Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում Մալաքյանների տան պատերին Արենի գեղանկարներն են, որոնք սեպտեմբերի 13-ից հետո նրա ծնողների՝ Ալեն Մալաքյանի և Քրիստինե Հախվերդյանի համար Արենից մնացած հուշ են դարձել՝ տխուր, միևնույն ժամանակ՝ սիրտ ջերմացնող:
Երկու տարի առաջ այս օրերին Ռաֆիկ Սահակյանը վերջին անգամ զանգահարել է մորն ու ընկերներին: Հենց այդ զանգերն էլ հետագայում հիմք են հանդիսացել նրա մահվան վկայականում օր նշելու համար: Մինչ օրս հայտնի չէ, թե ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգը 44-օրյա պատերազմի ընթացքում կոնկրետ որ օրն է զոհվել եւ ինչ հանգամանքներում:
Եթե փողոցում մեկին նմանեցնում եմ՝ էդպես բարձրահասակ, թիկնեղ, կանգնում, նայում եմ, գիտեմ, թե ինքն ա գալիս: 42-ամյա Անահիտ Եգանյանը պատերազմի հետևանքով կորցրել է մինուճար որդուն, ողբերգական դեպքից հետո որդեկորույս մոր համար կյանքը դժոխք է թվում։
Վահագն Սարգսյանը սեպտեմբերի 13-ի կեսգիշերից սկսված պատերազմի զոհերից մեկն է։ Նա Արմավիրի մարզի Խանջյան գյուղից էր, 19 տարեկան։ 19-ամյակը լրացել էր սեպտեմբերի 3-ին՝ թշնամու հրահրած ռազմական ագրեսիայից 10 օր առաջ։
Անանիա Արամյանը 73 հոգանոց հայտնի վաշտի կազմում 2020 թ հոկտեմբերի 11-ին Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի հրամանով Մարտունուց ուղարկվել էր Հադրութ, որն արդեն թշնամու ձեռքերում էր: Տղաներից ոչ ոք չէր փրկվել: Ուղիղ երկու տարի առաջ այս օրը Արամյանների տանը հնչել էր Անանիայի վերջին հեռախոսազանգը:
30-ամյա մայոր Անդրանիկ Լալայանը հայրենիքը պաշտպանելիս զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ կյանքի գնով պահելով Մատաղիս-Մարտակերտ ուղղությամբ գտնվող Գետակ-Բրուն բարձունքը։ Կինը՝ 26-ամյա Անի Լալայանը, ասում է, որ չէին պատկերացնում, որ նման դեպք կարող է պատահել ամուսնու հետ, քանի որ գիտեին՝ ամուսինը գործի գիտակ էր, շատ պատրաստված, ամեն մանրուքի տիրապետում էր, ու համոզված էին, որ ողջ ու առողջ կվերադառնա։
Հոկտեմբերի 6-ին, Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցում դասարան է անվանակոչվել, կրթօջախի շրջանավարտ, Արցախյան երրորդ պատերազմում նահատակված Գառնիկ Կզիրյանցի անունով։
Ռմբակոծությունների և անդադար կրակի ներքո շտապօգնության մեքենայի ղեկին վիրավոր զինվորի համար հոկտեմբերի 4-ին Գորիսից Իշխանաձոր արյան պլազմա և թթվածին տեղափոխելիս բժշկուհի Լուսինե Սարգսյանն ասում է, որ հույս չուներ, թե ողջ կմնա:
49-ամյա Շուշիկ Մաթևոսյանը իր յոթ զավակների և ամուսնու հետ Արցախի Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում տուն էր ստեղծել, այգիներ տնկել, հողագործությամբ էին զբաղվում ու մասնագիտական աշխատանքներ կատարում։