Հինգշաբթի, Հոկտեմբերի 08, 2026
Հինգշաբթի, Հոկտեմբերի 08, 2026
Անօդաչուն խփել ա իրենց մեքենային, 14 հոգի վառվել են․ Անուշ Քոչարյանը ամուսնուն ռազմաճակատ ուղարկելուց մեկ օր անց լսել է մահվան բոթը

«Ես ընդհանրապես չէի պատկերացնում, որ նման դեպք կլինի մեզ հետ։ Ես ոգևորությամբ, մի ուրիշ կարգի ճանապարհեցի, ասեցի՝ եթե դու չգնաս, ո՞վ պիտի գնա, էնտեղ 18 տարեկաններն են, ինքն էլ էր հույսով, որ հետ ա գալու։ 

Հուլիսի 19, 2022
Ասեցին՝ ստեղ վիրավորներ չեն բերում, գնացեք կողքը նայեք, կողքն էլ մորգն էր․ ամուսնու զոհվելուց հետո 24-ամյա կինը առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել

Կարինայի ամուսինը՝ 30-ամյա կապիտան Հովհաննես Գրիգորյանը, զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ Թալիշում՝ ընկնելով հակառակորդի շրջափակման մեջ։ 
Կարինա Գրիգորյանը ամուսնու հետ վերջին անգամ կապ է հաստատել սեպտեմբերի 27-ի երեկոյան, ասել, որ երեխաների հետ բարեհաջող հասել են Հայաստան։ Այդ զանգը վերջինն է եղել, այնուհետև Հովհաննես Գրիգորյանի հեռախոսը մշտապես անհասանելի է եղել։

Հուլիսի 17, 2022
Կյանքը կանգ առավ այդ անիծված հոկտեմբերի 2-ին, կարոտ մնացինք նրա ձայնին, ծիծաղին․ տղայի զոհվելուց հետո մայրն ապրելու իմաստը կորցրել է

Լուսինե Ավանեսյանի համար որդու զոհվելը երրորդ ողբերգությունն է, որ տեսել է վերջին տարիներին։ Լուսինեն 6 երեխա է ունեցել, տարիներ առաջ կորցրել է երկու դուստրերին, իր խոսքով՝ բժիշկների սխալի պատճառով, ամուսինն էլ 2018-ին է զոհվել հակատանկային ականի պայթյունից։ 

Հուլիսի 17, 2022
Բերանս լեզվիս հետ միասին սառեց, մեռած մարդ էի՝ ուղղակի սառած-կանգնած. Անուշը ամուսնու զոհվելուց հետո ապագան չի պատկերացնում

Անուշի ամուսինը՝ Կարեն Ալեքսանյանը, մասնակցել է Արցախյան պատերազմին Հադրութ-Ֆիզուլի հատվածում, որտեղ էլ զոհվել է։
Կինը ամուսնու հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 5-ին:

Հուլիսի 16, 2022
Լիքը դիակներ, ցելաֆանը բացում եմ՝ ախպերս ա․ եղբոր զոհվելուց հետո Հասմիկն ասում է՝ մոր մոտ հոգեկան խնդիրներ են ի հայտ եկել

90-ական թվականներին՝ պատերազմի ժամանակ, զոհվել է 65-ամյա Ալվարդ Պողոսյանի ամուսինը, վերջին պատերազմի ժամանակ՝ որդին՝ 25-ամյա Հրաչյա Պողոսյանը։
Հրաչյայի զոհվելուց հետո Ալվարդ Պողոսյանն ու դուստրը՝ 34-ամյա Հասմիկ Պողոսյանը, կորցրել են կյանքի իմաստը, չեն կարողանում ցավն ու կսկիծը հաղթահարել, Ալվարդի մոտ ի հայտ են եկել նաև հոգեկան առողջության խնդիրներ։

Հուլիսի 16, 2022
Դիմացի՛ր, մա՛մ ջան, կռիվը պրծնի՝ կգամ

Խիզախ պատանին ծառայության մեջ էր, երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը։ Իր զինակից ընկերների հետ անցել է պատերազմի ամենադաժան ու սարսափելի փորձությունները՝ աչքի ընկնելով իր քաջությամբ, համարձակությամբ։ Դիրքի հրամանատարն ասել էր՝ ա՛յ տղա, որ կողմ նայում եմ, դու ես, մի բան կա՞, որ դու չանես։

Հուլիսի 16, 2022
Իրա կյանքի գնով պահած բարձունքը մերն ա

​​​​​​​30-ամյա մայոր Անդրանիկ Լալայանը հայրենիքը պաշտպանելիս զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ կյանքի գնով պահելով Մատաղիս-Մարտակերտ ուղղությամբ գտնվող Գետակ-Բրուն բարձունքը։ Կինը՝ 26-ամյա Անի Լալայանը, ասում է, որ չէին պատկերացնում, որ նման դեպք կարող է պատահել ամուսնու հետ, քանի որ գիտեին՝ ամուսինը գործի գիտակ էր, շատ պատրաստված, ամեն մանրուքի տիրապետում էր, ու համոզված էին, որ ողջ ու առողջ կվերադառնա։ 

Հուլիսի 16, 2022
Նվիրումը` անմահություն... Արտակ Խաչատրյան

2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ: Նրանցից է ավագ սերժանտ Արտակ Խաչատրյանը:

Հուլիսի 16, 2022
Մտածում էի՝ ինքը կգա, բայց իրեն բերեցին...

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 27-ամյա Մուշեղ Մուրադյանը Արմավիրի մարզի Լենուղի գյուղից էր: Պարտադիր զինվորական ծառայության մեկնել էր 2011-ին: Պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, մեկնել է Արցախ:
Մուշեղի քույրը՝ Անուշիկը,  պատմեց, որ եղբոր հետ վերջին անգամ զրուցել են սեպտեմբերի 30-ի առավոտյան, ասել է՝ լավ է:

Հուլիսի 15, 2022
Հոգեբանը՝ պատերազմի դաշտում․սպիտակ շապիկով, սպորտային պայուսակով՝ մեջն էլ համակարգիչ. Արթուր Տոնոյան․ Կյանքին ասել այո՛

Ծնունդով Գյումրեցի, մասնագիտությամբ հոգեվերլուծաբան Արթուր Տոնոյանը պատերազմին առնչվել էր դեռևս 2016-ի քառօրյայից։ 44-օրյային Զինված ուժերի Գլխավոր շտաբի թիմի հետ պիտի մեկներ Գորիս՝ որպես հոգեբան տեղի հոսպիտալում աշխատելու, բայց հասավ մինչև Ջրական՝ սպիտակ բոթասներով, սպիտակ շապիկով, սպորտային պայուսակով՝ մեջն էլ համակարգիչ։

Հուլիսի 15, 2022