Աննայի եղբայրը՝ Արտյոմ Բալայանը, ոստիկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։
Արցախյան պատերազմի առաջին օրվանից մասնակցել է հայրենիքի պաշտպանության մարտերին։ Մեկ ամիս եղել է Քարվաճառում, այնուհետև՝ Վարդենիսում, հետո Շուշի է տեղափոխվել, որտեղ էլ զոհվել է գլխի բեկորային վնասվածքից։
Միայնակ մայր, 38-ամյա Իրինա Գրիգորյանը Արցախյան պատերազմի ժամանակ կորցրել է մինուճար որդուն։ 6 ամիս է անցել որդու զոհվելու օրից, սակայն մինչև այսօր կորստյան ցավն անհաղթահարելի է Իրինայի համար, ասում է՝ ինքն էլ չգիտի՝ ինչի համար է արթնանում, ինչի համար է ապրում:
31-ամյա Արմենուհի Դավթյանը փորձում է իր մեջ ուժ գտնել ամուսնու զոհվելուց հետո ապրելու և միայնակ երեք անչափահաս երեխաներին մեծացնելու համար։
Ինչպես պատերազմն էր անսպասելի Արմենուհու համար, նույնքան անսպասելի և ցավոտ էր ամուսնու զոհվելը:
Հադրութի շրջանի Տումի գյուղից տեղահանված, տուն ու տեղը կորցրած 54-ամյա Լիրա Ավագյանն ասում է, որ թեև դժվար է, որ այդ ամենը կորցրել է, բայց աչքին ոչինչ չի գալիս, ընդգծում է՝ ամեն ինչ կտար, միայն թե որդին ողջ լիներ։
39-ամյա Ինգա Հայրիյանը պատերազմի օրերի ու կորուստների մասին խոսելիս չի կարողանում արցունքները զսպել, ցավն անչափելի է, կսկիծը՝ մեծ։ Ասում է՝ կյանքը լիովին շրջվել է: Պատերազմի ժամանակ զոհվել է Ինգայի ամուսինը, կորցրել է տունն ու ապրուստը:
Ամուսնու զոհվելուց հետո 27-ամյա Աննա Բարսեղյանի համար կյանքը դատարկվել է ու անգույն դարձել։
Աննայի ամուսինը՝ զինվորական սպա, 29-ամյա Արթուր Նիկողոսյանը, զոհվել է Ջաբրայիլում հայրենիքը պաշտպանելիս։
Աննա Բարսեղյանը հուզմունքով ասում է, որ մինչ պատերազմը աշխարհի երջանիկներից մեկն էր, իսկ պատերազմից հետո ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։
Արմինե Սարիբեկյանը երկու անչահաս երեխաների հետ հայտնվել է անելանելի վիճակում․ մի կողմից՝ պատերազմի հետևանքով կորցրել է ամուսնուն, մյուս կողմից էլ՝ սգի ու դառը ապրումների հետ մեկտեղ բանկային ու ֆինանսական քաշքշուկի մեջ է հայտնվել։
Հերոս Վաչագանը, տաղանդավոր Վաչագան Մանուկյանը դարձավ 31 տարեկան։ Վաչագանի տաղանդավոր հայրը` Խաչիկ Մանուկյանը, իր ընտանիքի, հարազատների, ընկերների հետ Վաչագանի ծննդյան օրը նշում ենք, իսկ նա Երկնքում է ու այնտեղից մասնակցում։
Կամո Կարապետյանը ծնվել է 1979 թվականին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։ 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես կամավորական։ Կռվել է Նոր Շենում, ապա՝ Վարանդայում, որտեղ էլ ծանր վիրավորվել է՝ կորցնելով ոտքերը։ Աղջիկը՝ Ռոզալին, որը ծնվել է Կամոյի վիրավորվելուց ընդամենը հինգ օր անց, հոր՝ ոտքի կանգնելու հիմնական խթանն է։
Ապրիլյան պատերազմի օրերին ողջ հայության սիրտը Արցախի սահմանին էր, այդ օրերին նոր սխրանքներ գործեցին, 18-20 տարեկան երիտասարդներ հերոսացան: Արցախ-ադրբեջանական շփման գծում ծավալված թեժ մարտերից հետո Արցախի հերոսների ցանկում ավելացավ ևս մեկ անուն, բոլորից ամենաերիտասարդը։ 19-ամյա Ռոբերտ Աբաջյանն առաջինն է, ով, կրտսեր սերժանտ լինելով բարձրագույն կոչման արժանացավ: Նա ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու արժանացավ «Արցախի հերոսի» կոչման և պարգևատրվեց «Ոսկե Արծիվ» շքանշանով: