
Արցախյան 2-րդ պատերազմում զոհված Հովհաննես Ալիշյանը կրում է Արցախյան 1-ին պատերազմում զոհված մորեղբոր անուն, ազանունը:
<<Մենք շատ էինք սպասում Հովհաննեսին, որ դնեինք եղբորս անուն, ազգանունը: Ունեցանք, հպարտացանք: Հարցնում էի՝ Հովիկ ջան, որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, ասում էր՝ առաջին հերթին զինվոր, մամա>>,-պատմում է մայրը՝ Հասմիկ Ալիշյանը:

Արցախյան երկրորդ պատերազմից երկու ամիս առաջ էր գնդապետ Արթուր Սարգսյանը նշանակվել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Ընտանիքն էլ պատերազմից մեկ ամիս առաջ էր տեղափոխվել Ստեփանակերտ` ծառայողական բնակարան:

Պատերազմից հետո՝ մինչև 2020թ․ դեկտեմբերի 17-ը, Կարո Հովակիմյանը համարվում էր անհետ կորած։
Կարոյի հայրը՝ Սարգիս Հովակիմյանը, պատերազմի ընթացքում որդու հետ հեռախոսով զրուցելիս իմացել է, որ նա Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հետ է:

Պապան մոռացել էր այդ օրը, ես ու քույրիկս անկակնալ էինք պատրաստել, մամային ասել էինք, որ պապան է պատրաստել, պապային զգուշացրել, որ հանկարծ չասի, որ ինքը մոռացել է:

<<Որդիս Ջրականի ժամկետային ծառայող է եղել, զոհվել է պատերազմի առաջին օրը: Տղաները մնացել են շրջափակման մեջ: Ունենք փաստեր, ապացույցներ, որ տղաների դիրքից է եղել մարդուժի ճեղքը: Գիտենք, որ եղել է մի հզոր զինատեսակ, որը չի օգտագործվել, եւ դրա արդյունքում 3 մարտական դիրքի տղաներ մնացել են շրջափակման մեջ ու զոհվել են: Այդտեղ եղել է հրամանատարական ՀԴԿ-ն, ու փոխանակ հրամանատարները գնան մեր տղաներին օգնության, փախել են>>…

Ռուզաննա Գալստյանը ցույց է տալիս զոհված որդու՝ Էդգարի նարդին: Նրան նարդի խաղալ սովորեցրել էր գումարտակի հրամանատարը:

Հայրենիքի պաշտպանությանն իր կյանքը նվիրեց նաև 30-ամյա Սուրեն Բաբայանը։ Նա սեպտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 6-ը անձնվիրաբար կռվեց: Կռվեց մինչև վերջին շունչը։ Սուրենին քչերն են ճանաչում իր անունով, նրան բոլորը անվանում են «Կապավոր Կյաժ», թե ինչու կապավոր, քանի որ թե՛ իր պարտադիր ժամկետային զինծառայության ընթացքում, թե՛ Արցախյան երկրորդ պատերազմում Սուրենը վերահսկել է կապի բաժինը։

Որդու կորստի ցավը չի անցնում. տան միակ զավակը՝ Սարգիսը զոհվել է առաջնագծում

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, գրող-հրապարակախոս Վաչագան Մանուկյանի անվան կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփումը։ «Ոսկի սերմեր․ հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի շրջանակում կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվեց հերոսի մասին պատմող տեսանյութ։

Դասընկերոջս՝ Վիգենի մասին նյութ պատրաստելիս գիտեի, որ պիտի շատ երկար գրեմ։ Նաև գիտեի, որ ոչինչ չեմ ասի իր մասին միայն գրելով։ Ցանկացած մեկը, ով թեկուզ մի քանի րոպե շփվել է նրա հետ, վստահաբար ասելիք կունենա։ Նրա մասին դժվար ու անհնար է պատմել մեկ նյութով, Վիգենին ուղղակի ճանաչել էր պետք…