Որդու կորստի ցավը չի անցնում. տան միակ զավակը՝ Սարգիսը զոհվել է առաջնագծում
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, գրող-հրապարակախոս Վաչագան Մանուկյանի անվան կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփումը։ «Ոսկի սերմեր․ հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ» ծրագրի շրջանակում կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվեց հերոսի մասին պատմող տեսանյութ։
Դասընկերոջս՝ Վիգենի մասին նյութ պատրաստելիս գիտեի, որ պիտի շատ երկար գրեմ։ Նաև գիտեի, որ ոչինչ չեմ ասի իր մասին միայն գրելով։ Ցանկացած մեկը, ով թեկուզ մի քանի րոպե շփվել է նրա հետ, վստահաբար ասելիք կունենա։ Նրա մասին դժվար ու անհնար է պատմել մեկ նյութով, Վիգենին ուղղակի ճանաչել էր պետք…
Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում վավերագիր ֆիլմ է հրապարակվել նվիրված 44 օրյա պատերազմում անմահացած արաբկիրցիների հիշատակին։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Վահե Աբրոյանի եղբայրը՝ Վահան Աբրոյանը։
Վահեի ընտանիքը Գեղարքունիքի մարզից է։ Նա տան միակ տղա զավակն էր, ուներ երկու քույր։ Վահեն ծառայում էր Ֆիզուլիում, բայց պատերազմի մեկնարկից եղել է Ջրականում և Հադրութում։ Զոհվել է հոկտեմբերի 28-ին, Կարմիր Շուկայում։
Ժամկետային զինծառայող Սերգեյ Համբարձումյանը ծառայում էր Ջրականում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Կռվել է արցախյան ճակատի գրեթե բոլոր հատվածներում՝ բացի Մատաղիսից ու Եղնիկներից։ Պատերազմում իր տեսածներից ամենադաժանի մասին Սերգեյը գերադասում է լռել։ Հոկտեմբերի 13-ին վիրավորվել է Մարտակերտում բայրաքթարի հարվածից։ Սերգեյի հետ գտնվող 29 տղաներից 27-ը զոհվել են։
Արցախյան վերջին պատերազմում հանուն հայրենիքի անմահացածների շարքում կան այնպիսի անհատներ, որոնք անուրանալի ավանդ ունեն հայրենի երկրի տարբեր ոլորտների կայացման, բարգավաճման գործում: Իր ծննդավայրը, հայրենիքը, ինչպես նաև տարիներով ստեղծածը պաշտպանելու գիտակցությունն է այդպիսի մարդկանց մղել առաջնագիծ, պարտավորեցրել դառնալ զինվոր ու իրենց վրա վերցնել նոր պատասխանատվություն:
Բակունց Վահե Վահագնի․ ծնվել է 2001 թ․ մարտի 24-ին Գորիսում։ Սովորել է Վերիշենի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց օրեր անց զորակոչվել է բանակ, ծառայել է Արա լեռան զորամասում։
Մինչ պատերազմը կսկսվեր Նարեկը զանգել էր հորն ու ասել.
-Պապ Ձեզ շատ եմ կարոտել,ուզում եմ տուն գամ,կգա՞ս ինձ տանես...
Քառասունչորսօրյա պատերազմի հերոսներից մեկն է Արման Հովիկի Ղուլյանը։ Ծնվել է 2002 թվականի հունվարի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։ Սովորել է Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի անվան թիվ 8 դպրոցում։ Երբ Արմանին հարցնում էին, թե ինչ է դառնալու, պատասխանում էր` գիտնական…