Շաբաթ, Մայիսի 18, 2024
Շաբաթ, Մայիսի 18, 2024
Հեթանոս Գագո. անմահ մի անուն

 Փետրվարի 13: Դիադինից գաղթած Ստեփանյանների ընտանիքում ծնվում է երկրորդ արու զավակը՝ Գագիկը: Նա լույսաշխարհ է գալիս այն օրը, երբ տոնվում էր վաղ հեթանոսական տոներից մեկը` տրնդեզը` զորանալու Վահագն աստծո ուժով եւ քաջությամբ: Հետագայում Գագիկի կյանքում մեծ դեր պիտի ունենար հեթանոսությունը իբրեւ արիության ճանապարհ, ու նա պիտի խորապես տարվեր նրանով:

Հունիսի 29, 2023
Հասկացա, որ կյանքը երբեմն մի փամփուշտի գին արժե․ Արամ Արմենակյան․ Կյանքին ասել այո՛

Արամ Արմենակյանը ծնվել է 2001 թվականի մարտի 24-ին, Երևանում։ Մայրը ազգությամբ ռուս է, հայրը՝ հայ։ Երեք քույր ունի, ինչպես ասում են՝ տան մինուճար արու զավակն է։ Արամը սովորում է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում։

Հունիսի 21, 2023
Ապրել երկրորդ անգամ, մնալ պատմության մեջ այնպես, որ Գերաս անունը տարածվի. 44-օրյա պատերազմում անմահացած Գերաս Ահարոնյանը նպատակների ցանկ էր կազմել

Վերջերս իր հետ ծառայած տղաներից մեկը գրել էր ինձ, պատմեց, որ Գերասն ուզում էր բիստրո ունենալ, որտեղ հետաքրքիր ու նոր ուտեստներ էր մատուցելու: Իր թղթերի մեջ էլ կար դա, բիզնես պլաններ էր մշակում, որ բանակից վերադառնալուց իրականացներ

Հունիսի 21, 2023
Ավետիս Ավետիսյանը 44-օրյա արհավիրքի հենց երկրորդ օրը վերցրեց ուսապարկն ու գնաց ռազմաճակատ

Արվեստագետ Ավետիս Ավետիսյանն իր կարճ, բայց բեղմնավոր գիտական գործունեությունը նվիրեց հայկական եկեղեցիների, որմնանկարների ուսումնասիրությանը: Նա դեռ շատ ծրագրեր ուներ, բայց 44-օրյա արհավիրքի հենց երկրորդ օրը վերցրեց ուսապարկն ու գնաց ռազմաճակատ:

Հունիսի 21, 2023
Պյոտրը թուրք ա նկատել, ուզեցել ա գերի վերցնի, թուրքը նռնակը գցել ա, զոհվել ա

31-ամյա հետախույզ Պյոտր Սարգսյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականում, երբ զինակիցների հետ գնացել է հակառակորդի վերահսկողության տակ անցած դիրքերը հետ գրավելու:

Հունիսի 21, 2023
Մեծ Գարիկիս մի մասնիկն է փոքր Գարիկս

Միակ ելքը սա էր․․ մեծ Գարիկիս մի մասնիկն է փոքր Գարիկս․ իր հետ ոնց որ 60 տարեկան չլինեմ, մանուկ լինեմ։ Պահ կա՝ մոռանում եմ իմ կարգավիճակը։ Էն օր փողոցում պարում է, հետը պարում եմ, հետո ասեցի՝ մեկը տեսնի, կասի Գոհարը գժվել է

Հունիսի 21, 2023
Գլուխս բարձրացրի, տեսա՝ սավանը գնում ու կտրվում է․ Հայկ Ստեփանյան․ Կյանքին ասել այո՛

Հայկ Ստեփանյանը քառասուն տարեկան է, պահեստազորի սպա։ 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես կամավորական։ Կռվել էՄատաղիսում, Մարտակերտում։ Վերջինների հատման տարածքում էլ  ականանետի հարվածից վիրավորվել է՝ կորցնելով  ոտքերը։ 

Հունիսի 20, 2023
Մամ ջան չլացես, դու հերոս տղա ունես, քո տղեն տանկա բերել թուրքերից

Սամվել Վարդանի Գևորգյան, ևս մեկ քաջարի մարտիկ, ով պայքարեց մինչև վերջ ու կյանքը նվիրեց հայրենիքին։
Ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գևորգյանը ծնվել էր 1999թվականի ապրիլի 23-ին Արարատի մարզի Գինեվետ գյուղում, հետագայում տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն, սակայն 18 տարին լրանալուն պես վերադարձել էր հայրենիք՝ զինվորական պարտքը կատարելու։
Ծառայության էր անցել 2019 թվականին Մատաղիսում։

Հունիսի 20, 2023
Մինչև վերջին պահը մտածում էի՝ մենակ ինքը շնչելով գա, ես իրան կպահեմ, ամեն ձևի կպահեմ, մենակ գա

Սկեսուրս անընդհատ ուշաթափվում էր, ես մտածում էի՝ Աստված ջան, ինչ կլինի, իմ ուշքն էլ գնա, կորցնեմ գիտակցությունս, զարթնեմ, ու էս սաղ երազի մեջ եղած լինի։ Մինչև մենք գնացինք, հասանք Լեննական, իրեն արդեն բերել էին,- արցունքները սրբելով պատմում է 34-ամյա Արփինե Վարդանյանը, որն Արցախյան պատերազմի հետևանքով կորցրել է սիրելի ու ինչպես ինքն է նշում՝ անչափ հոգատար ամուսնուն՝ Մկրտիչ Վարդանյանին։

Հունիսի 20, 2023
Ես եմ, ես կամ...

44-օրյա պատերազմում անմահացած քաջերի մեջ քիչ չէին շնորհաշատ, տաղանդավոր երիտասարդները, նրանք կդառնային հայտնի արվեստագետներ, արժեքավոր, մնայուն գործեր կերկնեին…

Որոշել էին բարձունքների հասնել, հիմա ամենաբարձրում են…

Հունիսի 20, 2023