Երկուշաբթի, Ապրիլի 21, 2025
Երկուշաբթի, Ապրիլի 21, 2025
Հարութ, Մուշեղ, Հրաչ. զոհված երեք հերոսները նույն թաղամասից

Ժամկետային զինծառայող Հարություն Նիկոլյանը տան միակ արու զավակն էր: Ապրիլի 29-ին Հարութի ծննդյան օրն էր: Ծնողները որդու 20-ամյակին սպասել են, որ ժամը 12-ը դառնա, ու գնացել են գերեզմաններ՝ ծնունդը շնորհավորելու:

Փետրվարի 12, 2023
20-ամյա որդուն և Հադրութի գյուղը կորցնելուց հետո Պողոսյանները չեն ապրում՝ ուղղակի քնում ու արթնանում են

Պողոսյանների կյանքը 44-օրյա պատերազմի հետևանքով ամբողջովին շրջվել է։ Կորցրել են Հարդրութի շրջանի Մոխրենես գյուղի տունը, այգին, մեքենաները, անասունները, այն, ինչ ստեղծել էին երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, սակայն ամենասարսափելին հոկտեմբերի 26-ին ստացած ողբերգական լուրն էր, երբ իմացան՝ հայրենիքը պաշտպանելիս ընկել է կրտսեր որդին՝ 20-ամյա Վարդգես Պողոսյանը։

Փետրվարի 12, 2023
Ինչքան զանգում եմ՝ անհասանելի ա, մինչև օրս անհասանելի ա, ի՞նչ անեմ․ միակ որդու կորստին մայրը ոչ մի կերպ չի ուզում հավատալ

«Որ գնում եմ Եռաբլուր, չեմ ուզում գալ, ուզում եմ մնալ տղայիս մոտ։ Ամուսինս զանգում ա, ասում ա՝ Դոնարա՛, չե՞ս գալիս, ասում եմ՝ Արմենիս մոտ եմ, հեսա կգամ։ Որ ինձ մնա, ես չեմ գա, գիշերն էլ կմնամ, միասին կմնանք»,- 64-ամյա մայրը միակ որդու կորստյան հետ համակերպվել չի կարողանում։

Փետրվարի 12, 2023
Խոստացել էր, որ լավ կծառայի ու կվերադառնա. 19-ամյա Միշան

Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհից մահացած Միշան Մայր բուհի ուսանող էր:

Հունվարի 22, 2023
Պարտաճանաչ ու խելացի սան էր. հրդեհից զոհված Նարեկ Ավագյանը սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոն էր

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Նարեկ Ավագյանը։

Հունվարի 21, 2023
Հրդեհից զոհված Հրաչյա Գրիգորյանը Երեւանից էր, սովորում էր ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետում

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Հրաչյա Գրիգորյանը:

Հունվարի 21, 2023
Շարունակվող պատերազմ․ թողարկում 1․ Մայրը պատմում է հերոս որդու՝ Ժիրայր Մարգարյանի մասին

Քաշաթաղից տարհանված ընտանիքի առաջնեկն էր Ժիրայր Մարգարյանը, ում կմաղքացած աճյունը անգամ ԴՆԹ-ով ճանաչելուց հետո ամիսներով պահվել է Աբովյանի դիահերձարանում ու նեխել։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնում է զինծառայողի մայրը՝ Նաիրա Մարգարյանը։

Հունվարի 21, 2023
Հրդեհի հետեւանքով զոհված Վոլոդյա Ներսիսյանը Մաստարայից էր, ամռանը պետք է զորացրվեր

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Վոլոդյա Ներսիսյանը։

Հունվարի 21, 2023
Զորամասի հրդեհից այրվածքներ ստացած 2 զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր, 1-ի վիճակը միջին ծանրության է. ԱՆ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհից այրվածքներ ստացած 2 վիրավոր զինծառայողների վիճակը շարունակում է մնալ ծանր:

Հունվարի 20, 2023
Փրկարարները այրված կացարանից տղաներից շատերի մարմինները դուրս են բերել ծխահարված վիճակում

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված  ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհից հետո կացարանի պատերն են միայն մնացել, 30 տարվա հնության շենքից մնացել են միայն պատերը, պատուհանները, տանիքը, հատակն ամբողջապես այրվել են։

Հունվարի 20, 2023