Հինգշաբթի, Հոկտեմբերի 08, 2026
Հինգշաբթի, Հոկտեմբերի 08, 2026
Ես փախնող տղա չեմ․․․. այսօր 44-օրյա պատերազմի մասնակից տանկիստ Արզումանի զոհվելու 2-րդ տարելիցն է

Մեծ տղաս գնացել էր իր մոտ՝ հոսպիտալ, հանդիպել էր վիրավոր ախպորը։ Ասել էր՝ արի տուն գնանք, էս ձեր կռիվը չի, բայց Արզումանս պատասխանել էր՝ չէ, ստեղ իմ զոհված ընկերներն են, մյուս ընկերներս են, մենակ չեն կարողանա պաշտպանել, կներե՛ս, բայց գնա։ Ասել է՝ ես ազգի դավաճան չեմ, ես փախնող տղա չե՛մ․․․

Հոկտեմբերի 30, 2022
Որևէ մեկը երբ նշում է <<գերի ընկած և զոհված Դավիթ Գիշյանը>>, թող չալարի և գրի իրականությունը․ Մարիա Գիշյան

Քանի որ եղբորս մահվան մասին հաճախ շատ սխալ կամ կիսատ ինֆորմացիա է շրջանառվում՝ հարկ եմ համարում հստակեցնելը: Իմ եղբայրը՝ Դավիթ Գիշյանը, պատահական գերության մեջ հայտնված և զոհված զինվոր չէ:

Հոկտեմբերի 24, 2022
Արմեն Ասլամազյանը եւ 15 զինծառայողներ, ընկնելով շրջափակման մեջ, պայթեցրել են իրենց՝ չհանձնելով դիրքը

44-ամյա Արմենը 17 տարի առաջ էր անցել Զինված ուժեր ծառայության։ Նախքան Քարվաճառի հանձնումը նա ծառայում էր Օմարում։ Մասնակցել էր ապրիլյան եւ 44-օրյա պատերազմներին։

Հոկտեմբերի 19, 2022
Նահատակվել է <<Շիրակ>> ֆուտբոլային ակումբի դարպասապահը, նրան փնտրում էին անհետ կորածների մեջ

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ագրեսիվ հարձակման ժամանակ նահատակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Կարեն Կարապետյանը։ Նրան մոտ մեկ ամիս փնտրել են անհետ կորածների մեջ՝ հույս ունենալով, որ ողջ է։

Հոկտեմբերի 18, 2022
Մեր դիրքը միայն կյանքի գնով կտանք․ Ջերմուկում զոհված Անդրանիկ Վարդանյանը փետրվարին պետք է զորացրվեր

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Վարդանյանը։

Հոկտեմբերի 18, 2022
 Նույն ամսում Մարիաննա Բաղիրյանի եղբայրը, մորեղբայրը, ամուսնու եղբայրը զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ

2020-ի հոկտեմբերը ողբերգական էր 23-ամյա Մարիաննա Բաղիրյանի ընտանիքի համար։ Մարիանան պատմում է, որ սկզբում ստացել են եղբոր զոհվելու լուրը, այնուհետև իմացել են, որ ամուսնու եղբորն են սնայպերով խփել, օրեր անց տեղեկացել են՝ մորեղբայրն է զոհվել։ «Էս ի՞նչ կյանք է»,- հուզմունքով ասում է Մարիաննան և ընդգծում՝ պատերազմը շրջեց իրենց կյանքը։

Հոկտեմբերի 18, 2022
Նրանք զոհվեցին <<Վիլիսի>> մեջ, ՀՀ տարածքի հրետակոծման ժամանակ

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ նախորդ օրը ադրբեջանական սադրանքի հետևանքով երեք զոհ ենք ունեցել։ Զոհվել են փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:

Հոկտեմբերի 18, 2022
Ասացի՝ Բարիսին ասեք մի անգամ զանգի, ձայնը լսեմ, բայց իմ որդին արդեն զոհված էր

Պայմանագրային զինծառայող Բարիս Կարախանյանը սեպտեմբերի 13-ի կեսգիշերն անց սկսված պատերազմում զոհվածներից մեկն է։ Նա պաշտպանել է Ջերմուկը։

Հոկտեմբերի 18, 2022
Գարեգին պապը գիշերով, իր որսորդական հրացանով, փախել էր տնից ու միացել կամավորների ջոկատին․ Լուսանկարիչը՝ արցախյան 44-օրյա պատերազմի իր հերոսի մասին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը պատճառ դարձավ, որպեսզի մեր հայրենակիցներից շատերը լքեն իրենց տները և ժամանակավոր բնակություն հաստատեն Հայրենիքի այլ շրջաններում։ Այդ ընթացքում նրանք բախվեցին սոցիալական տարբեր խնդիրների, որոնք էլ ֆիքսել է երիտասարդ լուսանկարիչ Սամուել Ոսկանյանի տեսախցիկը։

Հոկտեմբերի 17, 2022
Արյունահոսություն էր եղել իր մոտ, էդ կողմ ոչ մի մեքենա չէր գնում, եթե գնար, էլի հնարավոր կլիներ փրկել․ ավագ լեյտենանտը երրորդ անգամ մարտի դաշտ մտնելով՝ չվերադարձավ

48-ամյա ավագ լեյտենանտ Սամվել Վարդանյանը երրորդ պատերազմն էր, որին մասնակցեց և հոկտեմբերի 1-ին հայրենիքը պաշտպանելիս զոհվեց Թալիշում։ «Ամուսինս Բաքվի փախստական ա, 1992 թվին եկել ա Ղարաբաղ, մնացել, կռվին ա մասնակցել, 93-ին ոտքից վիրավորվել ա: 2016-ին էլ իրան տարել են, կռվին մասնակցել ա, էս անգամ էլ ամսի 27-ի առավոտ շուտ կանչեցին։ Սկզբում Մարտակերտ-Մատաղիս գնաց, հետո էլ Թալիշ տարան, էնտեղ էլ զոհվեց»,- ցավով պատմում է կինը՝ Համեստ Վարդանյանը։

Հոկտեմբերի 17, 2022